Հայտնի են Հայաստանի 2015 թվականի լողափային բոդիբիլդինգի եւ բիկինիի հաղթողների անունները
Արխիվ 12-16
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԼՈՂԱՓԱՅԻՆ ԲՈԴԻԲԻԼԴԻՆԳԻ ԵՎ ԲԻԿԻՆԻԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Այսօր Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացրեց աղջիկների բիկինիի եւ տղաների լողափային բոդիբիլդինգի մրցաշար, որին մասնակցում էին մի քանի տասնյակ մարզիկներ եւ մարզուհիներ: Ժամեր առաջ պարզ դարձավ, որ ժյուրին տղաների բոդիբիլդինգի մրցաշարում մինչեւ 1,74 հասակ ունեցողների մեջ հաղթող է ճանաչել ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆՆԻՆ, ով, ի դեպ, 2014 թվականին դարձել է «Միստեր Օլիմպիա» մրցաշարի արծաթե մեդալակիրը: Իսկ աղջիկների բիկինիի մրցաշարում հաղթող է ճանաչվել ԱԻԴԱ ՍԻՄՈՆԸ: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած նույն մրցաշարում Հայաստանի լողափային բոդիբիլդինգի բացարձակ հաղթող էր ճանաչվել Հ. Ավագյանի զարմիկը` ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆԸ, ով «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այսօրվա մրցությանը` նշեց. «Մրցույթն անցավ շատ հետաքրքիր եւ արդյունքում եղավ ճիշտ ընտրություն: Հաղթողներն, իսկապես, արժանի էին եւ հուսով եմ` այս մրցույթը կդառնա ավանդական ու Հայաստանում այն էլ ավելի լայն տարածքում կգտնի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162741&l=am/