«Շենգավիթ» ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
Արխիվ 12-16
«Շենգավիթ» ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շենգավիթ բժշկական կենտրոնում աշխատակիցների կրճատումներ են սկսվել: Գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել և ազատվել աշխատանքից: Նրանց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Թերթը տեղեկացել է, որ այս օրերին ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում:
Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ նոյեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանին տուգանել է 150.000 դրամով: Պատճառն այն է, որ 2015 հուլիսի 1-ին «Շենգավիթ» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել ապրանքներ, որոնց մասին հայտարարագիրը սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմին չի ներկայացվել: Այս արարքի համար ԲԿ-ի տնօրենը տուգանվել է 50.000 դրամով:
Թերթը պարզել է նաև, որ նույն ամսվա մեջ ԲԿ-ի տնօրենը ևս երկու անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստան և հայտարարագիր չի ներկայացրել` տուգանվելով 100.000 դրամի չափով: Այսպիսով, «Շենգավիթ» ԲԿ-ի շուրջ օղակը սեղմվում է:
«Եվ այն անպատասխանատու վերաբերմունքը, որն առկա է հիվանդանոցում` հիվանդների, ինչպես նաև՝ պետական այլ հաստատությունների հետ հարաբերություններում, կարծես թե սկսել է նկատվել նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից»,-հավելել է թերթը:
https://iravunk.com/sim/?p=162740&l=am/