ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է. ՓԱՍՏԱԲԱՆ
Արխիվ 12-16
ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է. ՓԱՍՏԱԲԱՆ
ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամ Արթուր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ վնասազերծված խմբի անդամների գործով նախաքննությունը, ասաց, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ հանցավոր խումբ ձեւավորելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162734&l=am/