ՔՈՒՐԴ ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԸ` ՕԲԱՄԱՅԻՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ ԻՆՉՊԵՍ ԳԻՏԵՔ
Արխիվ 12-16
ՔՈՒՐԴ ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԸ` ՕԲԱՄԱՅԻՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ ԻՆՉՊԵՍ ԳԻՏԵՔ
Եթե լինեի Օբամայի խորհրդականը, Սիրիայի հարցով կասեի, որ գործերն այնպես չեն, ինչպես դա գիտեն Վաշինգթոնում։ Նման պատասխան է տվել իրեն ուղղված հարցին Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։
Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը հարցրել է Սելահաթին Դեմիրթաշին, որ եթե նա լիներ Օբամայի խորհրդականը, Սիրիայի հարցով ի՞նչ կասեր։
«Սիրիայում գործերն այնպես չեն, ինչպես որ դուք գիտեք։ Զեկույցներում այլ բան է, իսկ իրականում այդ հողերում իրական վիճակն այլ է։ Սիրիայում մեծ ողբերգություններ են տեղի ունենում։ Իրականությունը դա է։ Այդ հողերի տեր հանդիսացող ժողովուրդներ կան։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է այնտեղ ապրող ժողովուրդների կամքը հարգենք»,-ասել է Դեմիրթաշը։
https://iravunk.com/sim/?p=162732&l=am/