Ակտիվիստի կոչը ծայրահեղ «ոչ»-ականներին. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԻ»
Արխիվ 12-16
Ակտիվիստի կոչը ծայրահեղ «ոչ»-ականներին.
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԻ»
Ի պատասխան Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատ կազմած «Նոր Հայաստանի» մաս կազմող Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի այն կոչերին, թե մեր երկիրը արյամբ ենք կառուցելու, ոչ թե իշխանությունն ու ընդդիմությունն են անդրադարձել, այլ ուշագրավ է, որ արձագանքել է հենց Բաղրամյան պողոտայի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող, իր հայտնի լուսանկարով հանրության կողմից վաղուց ճանաչված ակտիվիստը` ԿԱՐԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Եթե մտծում եք, որ արյամբ պետք է կառուցեք, ուրեմն` թող ձեր հարազատները, մտերիմներն ու բարեկամները գան ձեր հետ մասնակցեն ցույցին ու դուք տեսնեմ` արյամբ կկառուցեք Նոր Հայաստան, թե այս անգամ էլ կքաշեք ժողովրդին: Ցույցին մասնակցում են ԱՆՉԱՓԱՀԱՍ երեխաներ իմիջայլոց : Ո՞ւմ արյամբ պետք է կառուցեք` ցուցարարների՞, երեխաների՞, թե՞ ձեր: Եթե մտածում եք ,որ դուք ռեժիմի գլխին արյուն կբերեք ու ձեր մոտից ոչ մեկ մարմնական վնասվացք չի ստանա (Աստված չանի, որ զոհեր լինեն ), ապա չարաչար սխալվում եք : Արյունը արյուն է պահանջում, ջրով էլ արյուն չեն մարսում: Հայաստանը չպետք է արյամբ կառուցվի», - եզրափակելով խոսքն` իր ֆեյսբուքյան էջում գրել է Կ. Ղուկասյանը:
Հավելենք, որ ժամեր առաջ վերադառնալով Ազատության հրապարակից` «Իրավունքը» նույնպես նկատեց, որ այնտեղ հավաքվածների թվում կան նաեւ բավական թվով անչափահասներ, ինչն, իսկապես, վերոնշյալ հայտարարության շուրջ լուրջ մտածելու տեղիք է տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162727&l=am/