ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՄԻՆԻՍԿԱՏԵԼՈՎ ԷԼ ՄԱՆ ԳԱՍ, «ԱՅՈ» ՉԵՍ ԳՏՆԻ»
Արխիվ 12-16
ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՄԻՆԻՍԿԱՏԵԼՈՎ» ԷԼ ՄԱՆ ԳԱՍ,
«ԱՅՈ» ՉԵՍ ԳՏՆԻ»
Այսօր սահմանադրության քարոզարշավի վերջին օրն է: Դեկտեմբերի յոթին քաղաքացիները պետք է կայացնեն իրենց որոշումը: Սահմանադրակն բարեփոխումներին «ոչ» ասող ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից պարզեցինք` հանրության հետ նրա շփումները ինչ են ցույց տվել` կողմ է, թե դեմ սահմանադրական բարեփոխումներին: «Իմ հանդիպումները ցույց են տվել, որ հանրությունն անտարբեր է, հուսահատ: Ես շատ կողմ ասողներ չեմ հանդիպել: Ոտքի վրա, արագացված կարգով անցկացնել գործընթաց, որի շահառուն իմ ժողովուրդը չէ, շոուներով հնարավոր չէ մարդու մեջ բան փոխել: 99%-ը տեղյակ չէ այս փոփոխություններից: Գյումրեցու խոսքն ասեմ` «մինիսկատելով» ման գաս` այո չես գտնի»,- ասաց օրենսդիրը:
Ինչո՞ւ է ՕԵԿ-ական Փանիկ համայնքի ղեկավարն «այո» ասում նոր սահմանադրությանը: «Ճիշտն ասած` նման դեպք չեմ հանդիպել: Որեևէ ՕԵԿ անդամ «այո» չի ասում նոր սահմանադրությանը»:
Ի դեպ, ՕԵԿ-ին հրավիրել էին մասնակցել ռեալիթի շոուին, բայց կուսակցությունը նպատակահարմար չի գտել մասնակցել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162724&l=am/