ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ


Դեկտեմբերի 5-ին՝ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը։ Նախագծի և Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այն կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Այն ունի նաև միջազգային մեծ նշանակություն, քանի որ համաշխարհային անուն համարվող Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին շատ անվանի երաժիշտներ անդրադառնում են հենց այս փառատոնի շրջանակներում։ «Մեր նպատակն է ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ տարածել Արամ Խաչատրյան անունը։ Եվ ամեն տարի կազմակերպիչները Խաչատրյանի անվան փառատոնը դարձնում ավելի հետաքրքիր, բազմաժանր ու բազմաբնույթ»,- նշեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ, անդրադառնալով խաչատրյանական փառատոնին, նշեց, որ այն անցկացվել է միջազգային բարձր չափանիշներով՝ հավելելով, որ փառատոնի շրջանակներում ներկայացնում են լավագույն մենակատարներին, որոնք հիացած են մեկնում Հայաստանից: «Կայացած փառատոնի շուրջը ստեղծել ենք մի մթնոլորտ, որը ոգևորում է ոչ միայն հայազգի երաժիշտներին»:

Դեկտեմբերի 5-ին՝ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագիծը։ Նախագիծ, որին երաժշտասերը սպասում էր փառատոնի մեկնարկային իսկ օրից։ Առաջին անգամ Երիտասարդական նվագախումբը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային գործիքավորմամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես կգան Լևոն Մալխասյանը (դաշնամուր), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում կհնչեն Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումները։ Մշակումները կատարել են ավագ և երիտասարդ սերնդի հայ կոմպոզիտորները, ովքեր աշխատել են հնարավորինս մոտ մնալ ստեղծագործությունների բնօրինակին։ Երեկոյի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ։

Անդրադառնալով «Խաչատրյանը և ջազը» նախագծին՝ Երիտասարդական նվագախմբի ղեկավարը նշեց, որ այն չի կարող շարունակություն չունենալ ու չներկայացվել մարզերում և դրսում։

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑՆ ընդգծեց, որ Խաչատրյանի գործերը ջազային մշակմամբ ներկայացնելու գաղափարն իր մեջ գայթակղություն ունի. «Բոլորին ծանոթ երաժշտությունը կներկայացվի ջազային գործիքավորմամբ, բայց առաջին դեպքը չէ, երբ ջազ երաժիշտներն անդրադառնում են դասականների ստեղծագործություններին: Ջազմենի համար մեծ գայթակղություն է գործ ունենալ Խաչատրյանի ստեղծագործությունների հետ, քանի որ Խաչատրյանը բացառիկ ազգային երաժշտություն է»:

Դաշնակահար ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էլ ընդգծեց, որ Արամ Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը։ Բացի այդ, համաշխարհային ջազի ներկայացուցիչները խորապես ուսումնասիրում են Խաչատրյանի երաժշտությունը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս տոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնի անցկացմանն առաջկցում են ՀՀ մշակույթի նախարարությունը։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=162684&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան