Ավարտվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպումը
Արխիվ 12-16
Ավարտվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպումը
Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն: Հանդիպումից հետո Ալիևն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուն իր առաջին այցը կատարել է Ադրբեջան, ինչն Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամության և եղբայրության խորհրդանիշ է։
«Մեր երկրները բոլոր հարցերում հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ: Աջակցում ենք և կաջակցենք միմյանց: Բոլոր հարցերում Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի կողքին»,-ասել է Ալիևը:
«Ադրբեջանը մեր հոգին է։ Մենք լայն կապեր ունենք։ Աշխարհում ոչ մի այլ երկրներ այդքան մոտ չեն իրար, որքան Թուրքիան և Ադրբեջանը»,–հավելել է Դավութօղլուն։
https://iravunk.com/sim/?p=162682&l=am/