«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԱՆՄԱՏՉԵԼԻ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ
ԱՆՄԱՏՉԵԼԻ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
Այսօր հաշմանդամների միջազգային օրն է: Թեեւ վերջին մի քանի տարիներին պարբերաբար է խոսվում հաշմանդամների խնդիրների մասին, սակայն, «Էխո» ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջյանյանի խոսքով` քչերն են խոսում հաշմանդամների խնդիրների մասին հենց հաշմանդամների հետ: Կայացվում են հաշմանդամներին առնչվղ որոշումներ` երբեմն առանց նրանց մասնակցության: Իսկ պատճառը մեկն է` բացակայում է ներառական կրթության կարեւորությունը:
Վերջին տարիներին, սակայն, հանրության վերաբերմունքը հաշմանդամների հանդեպ փոխվել է, սակայն ՀԿ-ի ղեկավարի խոսքով` առաջընթաց արձանագրելու համար ֆինանսներ են անհրաժեշտ: Հաշմանդամության ոլորտի հիմնական ու չլուծված խնդիրը Սերյոժա Օհանջանյանի պարզաբանմամբ բարձրագույն ուսումնական կրթության եւ շենք-շինությունների անմատչելիությունն է:
«Էխո» ՀԿ-ի նախագահը հաշմանդամության ոլորտում միակ ձեռքբերումը համարում է ներառական կրթության համակարգի հիմնադրումը, որը, թեեւ ունի շատ թերություններ, բայց այսօր այդ համակարգի շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են հանրակրթական դպրոցներում սովորել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162676&l=am/