ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒԺ Է
Արխիվ 12-16
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒԺ Է
«Իրավունքի» զրուցակիցը մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն է, ով Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Գլազգոյում կայացած մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում: Հարություն Մերդինյանը 2015 թվականին նժույգի վրա վարժություններում դարձել է նաեւ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
-5 տարեկանում արդեն իսկ ձեր ուղին սպորտում ընտրվել է, կկիսվե՞ք մանկական հիշողություններով, ի՞նչ էր Ձեզ համար սպորտը երբ նոր էիք մտնում մարզադահլիճ:
-Փոքր ժամանակ, երբ հայրս ինձ տարավ մարմնամարզության դահլիճ, սկզբում շատ դժվար էր ու չէի ուզում մարզվել: Դե շպագատներ, վարժություններ ոչ մի երեխա էլ չի ցանկանա, որ իրեն ցավ պատճառեն կամ չարչարեն, երեխաներն այդ ժամանակ ուզում են միայն խաղալ: Ժամանակի ընթացքում քիչ-քիչ հարմարվեցի ու աստիճանաբար հասկացա, որ դա իմ մարզաձեւն է ու սկսեցի սիրել: Այն ժամանակի հետ դարձավ հոբբի, հետո էլ կենսակերպ:
-«Մեծանաս ի՞նչ ես դառնալու» հայտնի հարցին ի՞նչ եք պատասխանել:
-Չեմ կարողանում հիշել թե ինչ եմ պատասխանել...Մանկուց, երբ մրցումների ժամանակ ինչ-որ մի բան չէր ստացվում, ինձ մոտ գիտակցում կար, որ պետք է մարզվեմ եւ հասնեմ հաջողության: Դեռ այն ժամանակ, նպատակ է եղել լավ մարզիկ դառնալու, անելու այն ինչ կարող եմ...
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ ԷՐ, ԱՎԵԼԻ ԱՆՓՈՐՁ ԷԻՆՔ...
-15 տարեկանում համալրել եք Հայաստանի հավքականի կազմը ու երկար ճանապարհ եք անցել...Ձեր անցած ուղու մասին…
-Դժվար է եղել միջոցների առումով, մարզադպրոցում գույքը հին էր, հետո փոխեցին աստիճանաբար վիճակը բարելավեց, առաջընթաց եղավ: Իհարկե եթե լինեին պայմաններ ավելի արագ կստավցեր այդ առաջընթացը, նաեւ պարապմունքները ավելի հեշտ կլինեին: Չեմ բողոքում, բայց քանի այս պայմաններն են մի փոքր դժվար է...Մեծահասակների հավաքական մտնելն էր դժվար, դրանից հետո, երբ մասկացում էինք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պետք է կատարեինք վարժությունը ցուցադրելով մեր հնարավորություններից ավելին, որպեսզի գնահատվեինք: Աչքի ընկնելու համար պետք էր վարժությունը երկու անգամ ավելի լավ անեինք: Հիմա, բարեբախտաբար այդ շրջանն անցել է եւ ինձ նշանակում են այն ճիշտ գնահատակնները, որոնց այդ պահին արժանի եմ: Բացի այդ, նախկինում ավելի բարդ էր, քանի որ ավելի անփորձ էինք, հիմա կարողանում ենք մարզիչներիս հետ ամեն բան ճիշտ գնահատել ու մշակել, վարժությունները ճիշտ կատարելու համար:
- Սպորտում եւ հատկապես այս մարզաձեւում, ո՞վ է եղել Ձեզ համնար օրինակ:
-Կոնկրետ անուն չեմ կարող ասել, բայց մեզ իր ներկայությամբ ու խորհուրդներով մշտապես ոգեւորում եւ ոգեշնչում է Ալբերտ Ազարյանը, ով մեր պարապմունքներին ներկա է գտնվում, մարզվում մեզ հետ եւ ուղղում մեր սխալները: Ալբերտ Ազարյանի շունչն ու ներկայությունը արդեն իսկ ուժ է:
-Եթե չընտրեիք սպորտը, ապա ո՞ր բնագավառում ձեզ կտեսնեինք:
-Չեմ կարող ասել, որովհետեւ չեմ պատկերացնում ինձ ո՛չ ուրիշ բնագավառում, ո՛չ էլ ուրիշ մարզաձեում:
- Իսկ այլ մարզաձեւերին հետեւո՞ւմ եք:
-Հետեւում եմ, շատ եմ սիրում ըմբշամարտ, բռնցքամարտ եւ մեծ թենիս:
ՄԱՐԶԻՉՆԵՐԻՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՊԵՍ
-Ո՞ւմ խոսքն է առավել կարեւոր եւ որոշիչ Ձեզ համար սպորտում եւ կյանքում:
-Մարզիչներիս, նրանք ցանկացած հարցում կողքիս են կյանքում էլ, սպորտում էլ: Միշտ խորհրդակցում եմ իրենց հետ, վերաբերվում եմ նրանց ծնողներիս պես: Ծնողներիս խորհուրդներն էլ կյանքին, առօրյա հարցերին են վերաբերում, քանի որ նրանք սպորտի հետ կապ չունեն...
-Հավանաբար հետեւում եք տարբեր երկրների մարմամարզիկների ելույթներին, ո՞ր երկրի մարզիկներին կառանձնացնեք:
-Մրցակցությունը շատ քիչ է մարմնամարզությունում, բոլորն իրենց արդյունքերով իրար շատ մոտ են, հավասար են: Կառանձնացնեմ Ճապոնիայի հավքականին, որովհետեւ շատ լուրջ ու շատ ուժեղ մարմնամարզիկներ են, հատկապես նրանց բազմամարտիկը, ով շատ լուրջ արդյունք է ցուցադրում վեց տարի անընդմեջ աշխարհի չեմպիոն դառնալով:
Օլիմպիական տարվա, աշխարհի վարկանիշային առաջնության եւ այլ թեմաների մասին Հարություն Մերդինյանի հետ զրույցը կարդացեք տպագիր «Իրավունքի» վաղվա համարում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162675&l=am/