ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ԱՆՀՆԱԶԱՆԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

Արխիվ 12-16

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆՈՂ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ԱՆՀՆԱԶԱՆԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

 

«Ժառանգություն» խմբակցության միակ ու անկրկնելի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր   լրագրողների հետ հանդիպմանը իր կոչը հղեց սահմանադրական հանրաքվեից ընդառաջ` տապալել հանրաքվեն, հարթակներ գրավել:

Լրագրողներն այսօր  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ նա չի մասնակցում «Նոր Հայաստան» ճակատի քաղաքացիական անհնազանդության  հանրահավաքներին: «Ես մասնակցում եմ  բոլոր հանրահավաքներին, բոլոր բողոքներին ես մասնակցում եմ, այնպես որ սուտ տեղեկատվություն մի տարածեք»,- հակադարձեց նա:

«Իրավունք»- ի հստակեցրեց`ինչո՞ւ նա Ազատության հրապարակի ամբիոնից ելույթ չի ունեցել: «Ամբիոնն ունի  լուրջ բանախոսներ, հետեւաբար, իմ խոսելը չեմ կարծում` պարտադիր էր»,- արդարացավ «Ժառանգություն» խմբակցության  պատգամավորը:

Մեր մյուս հարցին` դեկտեմբերի յոթին,  թե «այո»-ն անցնի, ինչ  քայլեր է ձեռնարկելու  ընդդիմությունը, դարձյալ մեղադրելո՞ւ է իշխանությանը, ինչպես  մի առթիվ հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը: Տիկին Փոստանջյանի խոսքով` յուրաքանչյուր քաղաքացի պետք է  գիտակցի` ինքն իշխանության կրող է: Հատկապես երիտասարդները պետք է գրավեն բոլոր հարթակները, պետք է հիմք դառնան ինքնակառավարման, ոչ թ մի քաղաքական ուժ ուղղորդի: ՀՀ-ի բոլոր տեղերում պետք է բազմացված լինեն Ազատության հրապարակները: 2000 ընտրատեղամասի մոտ կարելի է հիմնադրել  ազատության հարթակ:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը հերքեց այն տեղեկությունները, թե «Ժառանգությունը» վաճառել է հանձնաժողովի իր տեղերը ՀՀԿ-ին:

ՀԳ. <Մենք պետք է դիմենք անհնազանդության եւ անգամ տուն չպետք է գնանք: Եթե հարկավոր է նույնիսկ կիսաքաղց, բայց կմնանք Ազատության հրապարակում>: Մոտավորապես այս կերպ էր արտահայտվում տինկին Փոստանջյանը օրեր առաջ ԱԺ ամբիոնից, իսկ երբ եկավ օրհասական պահն ու ժամը, նա հրաժարվեց ոչ միայն Ազատության հրապարակ գալ , չնայած, որ պնդում է եկել է, բայց նրան որեւէ տեսախցիկ չի ֆիքսել, ավելին, եթե անգամ հավատանք նրան, որ այնտեղ է եղել, բարի չի գտնվել գոնե ամբիոն բարձրանալ եւ այդ կերպ ներկա ստանալ ու ժողովրդին ապացուցել, որ տեղում է, իրենց կողքին է: Դե էլ չենք ասում, Ազատության հրապարակում գիշերելու, կամ կիսաքաղց մնալու մասին: Ճիշտ են ասում, որ ԱԺ ամբիոնը որոշ նման պատգամավորների համար պարզապես <աչոկ> հավաքելու եւ իր հովանավորյալներին ինչ որ բան ապացուցելու տեղ է: Իսկ թե ինչու լալահաչառ ելույթներով համեմված տիկինը հանկարծ հասկացավ, որ իր խոսել պարտադիր չէր, սա արդեն նորություն էր, բայց հաճելի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

https://iravunk.com/sim/?p=162673&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան