Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և սաստիկ քամի է
Արխիվ 12-16
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և սաստիկ քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում,Եղեգնաձորում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն:
Սաստիկ քամի և ցածր տեսանելիություն է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում, Թալինի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում: Վարդենյաց լեռնանցքում նաև տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Հանրապետությունում և Երևան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում: Այս իրավիճակից ելնելով` ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն : Նրանց, ովքեր անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռայինով, խորհուրդ է տրվում ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
«Հիշենք, ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
https://iravunk.com/sim/?p=162671&l=am/