ՅՈՒՆԵՍԿՈՆ ՀԱՍՏԱՏԵՑ` ՔՈՉԱՐԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՊԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Արխիվ 12-16
ՅՈՒՆԵՍԿՈՆ ՀԱՍՏԱՏԵՑ` ՔՈՉԱՐԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՊԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչնյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապարե հայտը: Հայաստանյան պատվիրակության ներկայացրած հիմնավոր փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայեց փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեց, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162670&l=am/