ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. Ազատամարտիկներն հետաքրքրված են սոցիալական խնդիրների լուծմամբ, իսկ երիտասարդներին հուզում է Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը

Արխիվ 12-16

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ.

Ազատամարտիկներն հետաքրքրված են  սոցիալական խնդիրների լուծմամբ, իսկ երիտասարդներին հուզում է Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը

Սահամանադրական փոփոխությունների քնարկումները տարբեր ձևաչափերով և տարատեսակ մեկնաբանություններով մինչև հանրաքվեն, դեռ հասարակության ամենաթեժ թեմաներից է լինելու:  Դեկտեմբերի 1-ին, ՀՀ ՊՆ Սպայի տանը  կազամկերպված հավաքը, որի նախաձեռնողն էր  «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիական-երիտասարդական կենտրոնը, առանձնանում էր հատկապես նրանով , որ դահլիճը մարդաշատ էր, իսկ քննարկմանը եկել էին  մասնակցելու  հիմնականում  ազատամարտիկներ և երիտասարդներ:


Բանախոսը՝  Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էր, նա  լսարանին ներկայացրեց փոփոխություննների փաթեթը՝ ընդգծելով կառավարման խորհրադարանական մոդելի առանձնահատկությունները: ՀՀԿ-ականի համոզմամաբ, իրականում այս մոդելը այնքան էլ ձեռնտու չէ իր կուսակցությանը, քանի որ այս մոդելի պարագայում, երբ ամբողջովին գործելու է համամասնական ընտրակարգ, դժվար, գրեթե անհանարին կլինի որևէ կուսակցության մեծամասնութուն կազմել խորհրադարանում, սակայն քաղաքական դաշտի զարգացման առումով ամենաարդյունավետն է , քանի որ այսպիսով մարդիկ իրենց հուզող հարցերի պատասխանները կակընկալեն խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական ուժերից:

Ազատամարտիկներից մեկին հետաքրքրեց սոցիալական և առողջապահական խնդիրների լուծումը, որի ի պատասխան Արտակ Զաքարյանը հավելեց, որ սոցիալական հարցերը առաջնային են լինելու և այս փոփոխություններով պաշտապանված են լինելու հասարակության բոլոր շերտերի շահերը և խորհրդարանը առավել մեծ լծակներ է ունենալու ներազդելու կառավարության վրա, ի օգուտ սոցիալական հարցերի լուծման: «Երկրում համակարգային փոփոխություններ կատարելու ամենաիրատեսական ճանապարհը այս բարեփոխումներն են»,-նշեց  Արտակ Զաքարյանը: Իսկ երիտասարդներին հետաքրքրում էր արցախյան հիմնախնդրի կարգավորումը, որի պատասխանը հնչեց ազատամարտիկ, ԳՄԴ երիտասարդական-հայրենասիրական կենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանի խոսքում. «Այս նոր սահմանադրությամբ մենք մեկընդմիշտ փակում ենք համենայնդեպս մեր՝ ազատամարտիկներիս համար ամենակարևորագույն խնդիրը, Ղարաբաղի ազատագրված որոշ տարածքների փոխզիջման մասին պարբերաբար տարածվող լուրերի շահարկման հարցը, որը ինչպես տեսել և տեսնում ենք ժամանակ առ ժամանակ որոշ ուժեր փորձում են այսպիսով ընդդիմության ալիք բարձրացնել ժողովրդի մեջ, իհարկե սրանից մշտապես և բացառապես օգտվում են իրենք, ոչ թե ժողովուրդը: Մինչ այսօր ես` Գևորգ Գևորգյանս  անձամբ տարածքներ զիջելու հարցում անհանգստություն և մտահոգություն  չեմ ունեցել, քանի որ ներկայիս Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, նախագահը ինքն ազատամարտիկ է, իր հայերնիքի համար պայքարած մարդ, և այդ հարցում հանգիստ եմ եղել երբևէ չմտածելով, որ կարող է մի թիզ հող անգամ զիջվել…. Եթե շարունակենք կիսանախագահական համակարգով, ապա ես անձամբ վստահ չեմ, թե իրականում տարածքներ կզիջվեն թե ոչ, որովհետև ես չգիտեմ ով է լինելու երկրի հաջորդ նախագահը…ես սա ասում եմ, որպես ազատամարտիկ, իսկ Արցախյան ազատամարտը մեր զոհված ընկերների շիրմներն են, այդ ազատամամարտը մեր ազգային միասնության ամենալուսավոր էջերից մեկն է»:

Հանդիպման ավարտին մենք փորձեցինք պարզել, թե ինչ ռեսուրսներ է գործադրել ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, մարդաշատ լսարան ապահովելու գործում, նա պատասխանեց. «Հարգանքի, մենք մարդկանց ուղարկել էինք հրավեր մասնակցելու քննարկմանը, մարդիկ էլ հարգելով եկել են,  հրավիրվածներից միայն 11 հոգի ներկա չէին, քանի որ այդ մարդկանց առավել հետաքրքրական էր  դեբատների, բանավեճերի ձևաչափը»:

https://iravunk.com/sim/?p=162669&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան