ՎԱՆԱՁՈՐՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԿՈՆՖԼԻԿՆՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Արխիվ 12-16

ՎԱՆԱՁՈՐՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԿՈՆՖԼԻԿՆՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», վերջերս մեկնարկել էր «Խաղաղությունը ժպիտով է սկսվում» կարգախոսը կրող «Հանուն խաղաղության» ծրագիրը: Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության նախաձեռնած այս գաղափարը նպատակ ունի պատանիների եւ երիտասարդների շրջանում տարածել խաղաղասիրական գաղափարներ, տեսանելի դարձնել քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարեւանության կարեւորությունը, ցույց տալ եւ այն, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն տարբերակը խաղաղ կարգավորումն է` նպաստելով այս տարիքային խմբի շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի ղեկավար ՎԱՀԵ ԽԱՉԻԿՅԱՆԻ խոսքով` անհանգստացնող փաստ է այն, որ ՀՀ-ում ահագնանում է միջանձնային կոնֆլիկնտների պատճառով վեճերի, սպանությունների ու սպանության փորձերի քանակը` մանավանդ դպրոցականների ու երիտասարդների մասնակցությամբ դեպքերը: «Այս առումով, ցավոք, առաջնային դիրքում է Լոռու մարզը, որտեղ դպրոցականների վեճերն ու տարաձայնությունները մեծամասամբ ավարտվում են ծեծկռտուքով, իսկ պարբերաբար նաեւ դանակահարությամբ: Վերջին շրջանում տարաձայնությունների եւ խնդիրների ոչ ցանկալի հանգուցալուծումները մեզ ուղղորդեցին նախաձեռնելու այս ծրագիր, որը ուղղված է 14-16 տարեկան պատանիներին ու երիտասարդներին մասնավորապես քրիստոնեական խաղաղասիրության եւ կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գաղափարներով կրթելուն»,-նշում է Վ. Խաչիկյանը։ Ծրագիրն իր առաջին քայլերը սկսեց Կուրթան եւ Վարդաբլուր համայնքներում` պայմանավորված վերջերս այս համայնքներում վիճաբանության արդյունքում տեղի ունեցած սպանությունների հանգամանքով: Ծրագրով նախատեսված այս համայնքի դպրոցականների շրջանում իրականացվել են սեմինար-քննարկումներ, դասախոսություններ, հանդիպումներ հոգեւորականի հետ: Ծրագրի հոգեբան ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ նշում է խնդրի զարգացման բազմաթիվ պատճառներ. «Ներկայումս այս խնդրի զարգացման ու տարծման վրա իրենց ազդեցությունն են թողնում հեռուստատեսությունը, սոցիալական ոչ բարվոք վիճակը, քրիստոնեական արժեհամակարգի, ինչպես նաեւ միմիյանց նկատմամբ հարգանքի ու խաղաղ ճանապարհներով կոնֆլիկտների կարգավորման մշակույթի բացակայությունը պատանիների եւ երիտասարդների շրջանում, մենք փորձում ենք հնարավորինս այդ մշակույթը կրթել եւ զարգացնել՝ մեր հնարավորության սահմաններում»:

Հավելենք, որ ծրագրի մասնակիցները, որպես այս փուլի փակում, Վանաձոր քաղաքում կազմակերպեցին «Հանուն խաղաղության» ֆլեշ-մոբ` համապատասխան կոչերով եւ պաստառներով հանրության ուշադրությունը հրավիրելով խաղաղության եւ խաղաղասիրության գաղափարների վրա: Ծրագրի ղեկավար Վ. Խաչիկյանը վստահեցնում է, որ ծրագիրը շարունակական կլինի եւ կընդգրկի նաեւ մարզի այլ քաղաքներ եւ համայնքներ: Ավելին` երիտասարդներն ունեն նպատակ ստեղծելու պատանեկան «Խաղաղության ակումբ», որը հնարավորություն կընձեռի այս ոլորտում առավել արդյունավետ ու ընդլայնված գործունեություն ծավալել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162665&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան