Դավիթ Ղարիբյան. «Ձմեռը պետք է ցուրտ լինի նրանց համար, ովքեր չունեն ջերմ հիշողություններ»

Արխիվ 12-16

Դավիթ Ղարիբյան. «ՁՄԵՌԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՐՏ ԼԻՆԻ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՉՈՒՆԵՆ ՋԵՐՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

Ձմռան առաջին օրը մոդել, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ հանրության դատին է հանձնել մի տեսահոլովակ, որի գլխավոր միտքը հետեւյալ հաղորդագրությունն է. «Ձմեռը պետք է ցուրտ լինի նրանց համար, ովքեր չունեն ջերմ հիշողություններ»:  Տեսահոլովակի մասին «Իրավունքը» հետաքրքրվեց Դ. Ղարիբյանից, ով նախեւառաջ նշեց, որ այն նկարահանվել է դեռեւս 2012 թվականին` Մարզահամերգային համալիրին հարող տարածքում.

- Այս տեսահոլովակը մի մասն է կազմում երգչուհի Հասմիկ Կարապետյանի «Սիրուն ասա բարեւ» տեսահոլովակի: Ես, պարզապես, ցանկացա լավագույն պահերը վերհիշել եւ, ինչու ոչ, այն ներկայացնել իմ երկրպագուհիներին ու ընկերներին: Ի դեպ, տեսահոլովակի մոնտաժը ռեժիսոր Արսեն Երեմյանի հետ ենք կատարել, որի համար շնորհակալ եմ նրան:

- Իսկ ո՞վ էր տեսահոլովակի անծանոթուհին:

- Անծանոթուհին իմ հարեւանուհին է եղել` Թինան, ում հետ էլ դարձանք այս տեսահոլովակի հերոսները:

- Տեսահոլովակն ուներ հստակ հաղորդագրություն եւ այսպիսի տեսահոլովակները շատ հայտնի են արտասահմանում, կարելի՞ է ասել, որ նոր մշակույթ եք փորձում ներմուծել Հայաստան:

- Կարելի է կեսկատակ-կեսլուրջ ասել, որ հենց Հայաստանն է այս ոճը թելադրում: Սա նոր ոճ չէ, պարզապես, միշտ էլ հինը ինչ-որ ժամանակ հետո վերադառնում է հետ եւ դառնում նոր, ինչպես այս տեսահոլովակն է:

- Իսկ Դուք ունե՞ք ջերմ հիշողություններ, որոնք տաքացնում են Ձեզ ձմռանը:

- Բնականաբար, ունեմ ջերմ հիշողություններ, որոնք ջերմացնում են իմ սիրտն ու հոգին, ոչ միայն ձմռանը, այլ նաեւ տարվա բոլոր եղանակներին:

- Դրանցից մեկի մասին կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ:

- Այդ ջերմ հիշողություններից մեկն էլ հենց «Սիրուն ասա բարեւ» տեսահոլովակի նկարահանումներն էին, որն ամեն անգամ դիտելիս ջերմ հիշողություններ են արթնանում: Այնպես որ, ովքեր չեն տեսել տեսահոլովակը, խորհուրդ կտամ դիտել այն:

- Բացի ջերմ հիշողություններով տաքանալուց, հետաքրքիր է, թե ինչպե՞ս էհաղթահարում ձմեռը Դավիթ Ղարիբյանը:

- Ամենօրյա մարզումներով, տաք հագնվելով եւ, իհարկե, տաք թեյ ըմպելով:

Անկեղծ ասած, այս տարվա ձմեռը շատ եմ հավանում, քանի որ այն մեղմ է եւ նույնիսկ հաճելի:

- Որքանո՞վ է Ձեզ համար սպասված առաջին ձյունը:

-Առաջին ձյունը կարծում եմ` նվեր կանի մեզ հենց ամանորի գիշերը, որը էլ ավելի հեքիաթային կդարձնի տոնական գիշերը:

 



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162663&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան