«ԲԼՅՈՒԶԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ» ԲԵՆ ՓՈՒԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ «ԱՂՄՈՒԿ» ՀԱՆԵԼ

Արխիվ 12-16

«ԲԼՅՈՒԶԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ» ԲԵՆ ՓՈՒԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ «ԱՂՄՈՒԿ» ՀԱՆԵԼ


Բրիտանական ժամանակակից բլյուզ- ռոքի վառ ներկայացուցիչ ԲԵՆ ՓՈՒԼԸ եւ իր Բենդը  երկու համերգով հանդես կգան Երեւանում: Համերգներն անցկացվում են Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Նախատեսված է նաեւ արդեն ավանդույթ դարձած եւ հայ երաժշտասեր հանրության կողմից սպասված համատեղ  նվագակցություն հայ երաժիշտների հետ: Սակայն Բլյուզի հայկական ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանը չբացահայտեց, թե հայ երաժշիտներից կոնկրետ ովքեր հանդես կգան Բ. Փուլի հետ.«Սա անակնկալ է, որը կբացահայտվի վաղը»,-նշեց Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Չնայած իր երիտասարդ տարիքին Բեն Փուլը արդեն հայտնի է Եվրոպայում եւ Ամերիկայում: Նրա կատարողական ոճը իր մեջ համախմբում է տարբերի ոճերի համակցություն: Անձամբ երաժիշտն ուրախ է Հայաստան գալու համար, իսկ հայ հանդիսատեսին խոստանում է նվագել եւ  «աղմուկ» հանել.«Նախկինում Հայաստանում չեմ եղել եւ այստեղ եմ եկել Բլյուզի հայկական ասոցիացիայի նախագահի շնորհիվ: Մեծ ցանկություն ունեմ նվագել հայ երաժիշտների հետ եւ ճանաչել նրանց: Բլյուզն ինձ համար հոգուց եկող երաժշտություն է: Այն  շատ երկրային ու մարդամոտ երաժշտություն է, որը գալի է մարդու սրտից, այլ ոչ թե գլխից»,-նշեց ԲԵՆ ՓՈՒԼԸ:

Բենը կիթառ է նվագում 9 տարեկանից, իսկ 12-13-ից սկսած տարվել է բլյուզով: Նա յուրաքանչյուր տարի իր բենդի հետ տասնյակ համերգներ է ունենում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում:  Մի շարք հեղինակավոր ամսագրեր նրան տվել են «Բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ» կամ  պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա» անունները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162660&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան