ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ 40-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ, ԲԱՆԱԿՈՒՄ ՉՄԱՐԱԾ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՐ
Արխիվ 12-16
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ 40-ԱՄՅԱ
ՏՂԱՄԱՐԴԸ, ԲԱՆԱԿՈՒՄ ՉՄԱՐԱԾ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՐ
Iravunk.com-ի տեղեկություններով երեկ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հհերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել` կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն համայնքի 40-ամյա տղամարդ: Մեր ունեցած տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Արտենիի համայնքապետ Խլղաթյանը մասնավորապես նշելով.
- Նորմալ, խելոք աշխատող մարդ էր, ամուսնացած էր` երկու երեխաների հայր: Դեպքի օրը երեխաներին ուղարկել է տատի տուն, իսկ ինքը կյանքին վերջ տվել: Կախված վիճակում նրան հայտնաբերել է հորեղբայրը:
Թե ինչն՞ է տղամարդու կյանքին վերջ տալու պատճառը գյուղապետը նկատեց.
- Չեմ կարող ստույգ բան ասել, բայց սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում, բանկերում չմարված վարկեր ուներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162658&l=am/