‹‹ՈՉ››-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ. ‹‹Ինչպես հանրահավաքներն են շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն շոուի
Արխիվ 12-16
‹‹ՈՉ››-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ. ‹‹Ինչպես հանրահավաքներն են
շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն շոուի››
‹‹Որպես ՀՀ քաղաքացի նոր սահմանադրության շատ կետերի հետ համաձայն չեմ: Սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս և′ ‹‹Ոչ››-ի և′ ‹‹Այո››-ի քարոզիչները ոչ մի լուրջ, կոնստրուկտիվ առաջարկներ չեն անում››: Անդրադառնալով դեկտեմբերի 1-ի ‹‹Ոչ››-ի հանրահավաքին, ասել է «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում:
‹‹Ոչ››-ական լինելով, նա տեսնում է, որ այդ ճակատը ներկայացնում են մարդիկ, որոնց նկատմամբ մարդիկ վստահություն չունեն. ‹‹Եթե այդ մարդիկ են ներկայացնում, ղեկավարում ‹‹ոչ››-ի ճակատը, ապա ‹‹այո››-ն հաստատ արդեն անցել է: Ինչպես հանրահավաքներն են նրանք շոուի վերածում, այնպես էլ հանրաքվեն կվերածեն անհաջող շոուի››:
Քաղաքագետի կարծիքով` հանրաքվեի ընթացքում չի լինի այն ակտիվությունը, որին սպասում են շատերը, որովհետև այս օրերի ընթացքում քարոզարշավը, ինչպես նաև երեկվա հանրահավաքը շոուից ոչնչով չտարբերվեց:
‹‹Երեկ հանրահավաքի մասնակիցները ցանկանում էին ՀՀԿ գրասենյակի դիմաց ծաղկեպսակներ տեղադրել և դա անում էին այն մարդիկ, որնոք այդ ‹‹ծաղկեպսակների կրողները›› պետք է լինեն քաղաքական դաշտում: Մենք լավ հիշում ենք, թե ժամանակին նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես մարդկանց մի քանի անգամ հանեց փողոց և չկարողացավ տարրական պայքարը տանել միչև վերջ, հասցնել իր տրամաբանական ավարտին: Այդ մարդիկ մարդկանց ամեն անգամ հանում են փողոց սեփական քաղաքական PR-ի համար, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն, այնուհետև, մարդկանց հուսահատ անելով, ուղղարկում են տուն: Կարծում եմ` դա ժողովուրդը չի մոռացել››,- նկատեց Ա. Ղուկասյանը:
Ըստ նրա, կան մարդիկ, որոնք հույսները կորցրած ուղղակի գնում են այդ հանրահավաքներին, սակայն որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այդ ամենից:
‹‹Կարծում եմ` Հայաստանում նոր ուժի ձևավորման արգելքը ոչ թե իշխանությունն է դնում, այլ` ‹‹ընդդիմությունը››: Ինքս ունեմ երիտասարդ, ակտիվ շատ ծանոթներ. Որոնք սկզբում ցանկություն ունեին փոխոց դուրս գալու և պայքարելու իրենց ոչ-ի համար, սակայն այս քաղաքական ցիրկից հետո, նրանք այժմ չեն ցանկանում իրենց անունները կապել վաղուց մոռացված քաղաքական գործիչների հետ››,- ավելացրեց նա:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` քաղաքագետը նշեց, որ շատ կետերի հետ համաձայն չի և բնականաբար դեմ է քվեարկելու փարեփոխումներին. ‹‹Ես այո կասեի այն ժամանակ, երբ այդ կետերը փոփոխման ենթարկվեին և հստակեցվեին››, եզրափակեց Ա. Ղուկասյանը:
https://iravunk.com/sim/?p=162656&l=am/