ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՐԱՔՎԵ

Արխիվ 12-16

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՐԱՔՎԵ

 

Ընդամենը 5 օր անց ՀՀ քաղաքացին կասի` «այո» կամ «ոչ» սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Իսկ այս ընթացքում դեռ կշարունակվեն քաղաքական ուժերի տեսակետների բախումները, երեւակայական ու իրական մեղադրանքները` անդրադարձ կատարելով քաղաքական դեմքերի հին ու նոր գործերին ու փորձերին: Ինչեւէ, թե այս պահին ինչպիսի՞ նախընտրական տրամադրություններ ունի ընտրազանգվածը, «Իրավունքը» պարզեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ կարծիքը.

– Խնդիրն այն է, որ բուն առարկայի վերաբերյալ շատերը պատկերացում չունեն, ու բոլոր սոցիալական դժգոհությունները պրոեկտվում են այս հանրաքվեի վրա` համարելով սա իշխանականների նախաձեռնություն: Իրականում նախաձեռնողներն ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք մշակել են, դրել են քննարկման, ընդունել են նախագիծը հանրաքվեի դնելու որոշում, իսկ  իշխանություններն էլ ընդառաջել են ընդդիմադիր շարժմանը, բայց չգիտես ինչու, այն համարում են իշխանության նախաձեռնություն: Այնպես որ, բուն սահմանադրական հանրաքվեի մասին, մեծ մասը գաղափար չունի ու չի էլ ունենա: Ում հետ խոսում ես, իրենք բարձրաձայնում են դժգոհություն, թե սա մեզ ի՞նչ է տալու, որովհետեւ սա գումար չէ, որը պետք է պարտադիր հենց վաղը բոլորին տան: Շատ քչերն են պատկերացնում, որ կառավարման համակարգ է փոխվում, եւ պետք է քննարկվի ընդունելի է, թե ` ոչ: Այս ընտրությունները չունեն կուսակցական երանգ` ընդդիմություն կամ իշխանություն: Ավելին` իշխանականների մի զգալի հատված մեր նախորդ հարցման արդյունքում ասել է, թե դեմ է քվեարկելու: Այնպես որ, այստեղ կա քաղաքացիական հակադրում, որովհետեւ մեկի շահերից բխում է ասել` «այո», մյուսի շահերից բխում է ասել` «ոչ», մի մասի կեցության մեջ էլ ոչ մի փոփոխություն չի բերի այն, հետեւաբար ապակողմնորոշված վիճակում է: Սա քաղաքացիական հանրաքվե է, եւ տեսնենք, թե որ կողմը իր վրա կքաշի այդ ծակոտ, փոշոտ, անլվա վերմակը:

Իսկ ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի, մասնավորապես "ռեալիթի շոուների" էֆեկտիվությունը` իրազեկման առումով:

– Մասամբ այո, արդյունքներ կան, բայց ավելի շուտ մարդիկ հետեւում են առոգանությանը, դեմքերին, քան բովանդակությանը, թե ինչի մասին է դիմացինը խոսում: Շարքային ընտրողի համար կարեւոր է, թե ով է ասում, ոչ թե ինչ է ասում: Եթե նա համակրում է այդ ասողին, ուրեմն` նրա տեսակետն էլ կընդունի, առանց խորանալու այդ առարկայի էության մեջ: Սա շատ հետաքրքիր հայկական հանրաքվե է, որտեղ քվեարկելու են ոչ լրիվ պատկերացում ունեցողները մի առարկայի շուրջ, որը կարող է որոշել նրանց հետագա կեցությունը:

Իսկ Ձեր սոցիոլոգիական ուսումնասիրություններն ի՞նչ են հուշում. «այո» եւ «ոչ» պայքարում կշիռը որի՞ կողմն է:

– Մենք դեռ նոր ենք ավարտում հարցումներն ու տվյալները դեռ չենք ամփոփել, հենց պատրաստ լինի` մենք հանրությանը կներկայացնենք արդյունքները: Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ կտրվածքով:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162655&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան