Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ բարեկամներ են
Արխիվ 12-16
Չուզողներին հակառակ՝ Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը լավ
բարեկամներ են
Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվացել են էժան սենսացիաների հետեւից ընկնողները: Չունենալով այլ գաղափարներ՝ որոշ ԶԼՄ-ներ շահարկում են Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ հանգելով Գալուստ Սահակյանի մոտակա պաշտոնանկության մասին դատարկ եզրակացությանը: Բնականաբար, այդ «պայծառատեսության» հեղինակները իրենց վրա որեւէ պատասխանատվություն չեն վերցնում այն չիրականանալու դեպքում այլեւս երբեք նյութ չգրելու առումով:
Սակայն իզուր, քանի որ Գալուստ Սահակյանի իր պաշտոնում մնալը մինչեւ մյուս խորհրդարանական ընտրությունները , կարծես թե, կասկած չի առաջացնում, իսկ թե ինչ կլինի հետո՝ ցույց կտան 2017 թվ.-ի ընտրությունների արդյունքները:
Նշենք, որ ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանն այսպես է մեկնաբանել հանդիպումը. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար էդուարդ Շարմազանովի հետ: ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»։ Նույնիմաստ մեկնաբանությամբ հանդես է եկել Է. Շարմազանովը:
Իսկ Ս. Նարիշկինի եւ Վ. Մատվիենկոյի ջերմագույն ողջունումը ՀՀ ԱԺ Նախագահին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում շատ ցայտուն արտահայտեց նրանց՝ Գալուստ Սահակյանի հետ ունեցած ջերմ անձնական հարաբերություններն ի հակառակ չուզողներին:
Զ. Սարգսյան
https://iravunk.com/sim/?p=162650&l=am/