ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԿԱԽ ԳԼԽՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵԼ»

Արխիվ 12-16

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԿԱԽ ԳԼԽՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵԼ»

 

Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Տարին ավարտվում է, սակայն մշակութային տարբեր հասատություններում դեռեւս շարունակում են նշել մեծ արվեստագետի հոբելյանը: Երեկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Ուսանողական թատրոնում» եւս հուշ-ցերեկույթին` բեմականացված տարբերակով հիշվեց ու մեծարվեց անվանի արվեստագետը` հայտնի դերասանների մատուցմամբ, որոնք ընդմիջվում էին այվազյանական ֆիլմերով: Ցուցադրվեց նաեւ Ա. Այվազյանի վերջին հարցազրույցներից մեկից փոքրիկ դրվագ, որտեղ մտորելով իր կյանքի ապրած տարիների մասին` խորհուրդ է տալիս. «Ամեն մարդ պետք է ունենա իր անձնական սահմանադրությունն ու առաջնորդվի հենց սեփական սահմանադրությամբ»:

 

 

 

«ԱՅԴՊԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՈՐՍՈՒՄ, ՏԱՆՈՒՄ ԷՐ ՀԱՅՖԻԼՄԱԿԱՆՆԵՐԻՆ»


Հուշ-երեկոյի ավարտին թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ակամա տասնյակ տարիներ հետ գնալով` մտաբերեց մի քանի հետաքրքիր դրվագներ. «Դեպի «Հայֆիլմ» տանող ճեմուղու վրա կանգնած` «Հայֆիլմի» երթուղայինին էինք սպասում, որը միշտ լցված էր գալիս: Մեկ էլ հանկարծ, կանգնում էր գազարագույն մի «Ժիգուլի»` թեթեւ, փոքրիկ, համեստ աշխատավոր իշուկ, որի պատուհանից Աղասի Այվազյանը հանում էր մորուքն ու ասում` նստեք: Այդպես Աղասին ճանապարհին որսում տանում էր հայֆիլմականներին: Մեկ-մեկ այդ մեքենայի մեջ Հենրիկ Մալյանն էր լինում, մեկ-մեկ էլ` Լեւոն Աթոյանցը: Այդպես ասել-խոսելով գնում էինք «Հայֆիլմ»»,- հիշեց Մուրադյանն ու հպարտորեն շարունակեց. «Իսկապես, այդ իմաստով մեր սերնդի բախտը բերեց` մենք եկանք կինո, գրականություն, եւ մեր շուրջը շքեղ, հարուստ անհատականություններ էին, որոնք այն ժամանակ շատ ավելի երիտասարդ էին, քան` ես հիմա: Հենրիկ Մալյանն էր, Հրանտ Մաթեւոսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Աղասի Այվազյանը, Տիգրան Մանսուրյանը... Այս բոլորը «Հայֆիլմի» կյանքն էր, ու, փառք Աստծո, որ զուգադիպեց մեր երիտասարդությանն ու պատանեկությանը, մենք դրանցով սկսեցինք ճանաչել արվեստը եւ սիրել»:



«ԱՄԵՆԱՇԱՏ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»


Դ. Մուրադյանը նաեւ Ա. Այվազյանին համեմատեց Դոն Կիխոտի հետ. «Ամբողջ գրական եւ գեղարվեստական միջավայրում Աղասի Այվազյանը շատ էր տարբերվում, միշտ ինչ-որ Դոն Կիխոտին հիշեցնող բան կար իր քայլվածքի մեջ: Նա անընդհատ ինչ-որ տագնապ, անհանգստություն ուներ եւ աշխարհը փոխելու ցանկություն: Նա միշտ ձգողական էր երիտասարդ գրողների համար, բայց նաեւ հեռավորություն էր պահպանում, շատ չէիր կարող մոտենալ»,- հիշեց Մուրադյանն ու հավելեց` Ա. Այվազյանն էր, որ 60-70-ականների գրականությունը հայկական դարձրեց. «Նա բազմաթիվ լեզուներով ամենաշատ թարգմանված հայ գրողներից մեկն էր, ով դեռեւս սովետական տարիներին թարգմանվում ու հրատարակվում էր: Խոստովանենք` մեր ժամանակակից գրականության մեջ շատ չունենք այդպիսի հեղինակներ, որոնք, ըստ էության, մեր երկրի ու մշակույթի բանալին են դառնում` Հայաստանի սահմաններից դուրս»:



«ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՈՒՂԻՂ ԷՐ ՔԱՅԼՈՒՄ, ՔԱՆ` ՍՈՎՈՐԱԲԱՐ»


Ըստ Դ. Մուրադյանի` Ա. Այվազյանը չէր կոտրվում նույնիսկ ամենանեղ ու դժվարին օրերին. «90-ականներին, երբ շատերս ընկճված էինք, Աղասի Այվազյանը հակառակն էր, նա իր ամբողջ էությամբ, կեցությամբ, վարքագծով ու խոսքով հակադրվում էր այդ ընկճվածությանը: Զարմանալիորեն` նա այդ տարիներին ավելի ուղիղ էր քայլում, քան` սովորաբար: Նա դրանով ուզում էր, որ հայերը հասկանան` իրենք երկիր սկսելու պատմական ու պետություն կառուցելու հնարավորության առջեւ են` այս պահին գոյամարտի մեջ են, եւ կախ գլխով հնարավոր չէ երկիր կառուցել ու պատերազմ հաղթել: Ուստի, նա բարձր գլխով քայլում էր Երեւանի փողոցներով, սիրում էր Հյուսիսային պողոտայով ման գալ: Գուցե մենք շատ բան հավանենք կամ չհավանենք Հյուսիային պողոտայում, բայց ինքը լավ էր զգում, ասում էր` 21-րդ դարի Հայաստան ենք կառուցում»:

 

ԱՄՈՒՍՆՈՒ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿՎԱԾ` ՇԱՐՈՒՆԱԿԵՑ


Հատկանշական է, որ Ա. Այվազյանի այրին` ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆՆ էլ, կարծես ամուսնու լավատեսությամբ վարակված` շարունակեց Դ. Մուրադյանի խոսքը. «Այսօր, երբ ժամանակները հանգիստ չեն, Հայաստանում էլ` տարեցտարի ամեն ինչ հանգիստ չէ, ու շատ մարդիկ, հատկապես մեծերը, բողոքում են, թե ինչքան վատ է մեզ մոտ, ուստի ուզում եմ ընդգծել` այսօր ամեն ինչ շատ լավ է, պարզապես կարեւոր է տեսնել եւ զգալ, թե ով է կողքինդ»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162641&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան