«ՌԴ-Ն, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՎ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

Արխիվ 12-16

 

«ՌԴ-Ն, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՎ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

 

ՌԴ կառավարությունն արգելել էսառեցված մսի եւ մսամթերքի, թռչնամսի, կաթի եւ կաթնամթերքի, ձկան, պտուղ-բանջարեղենի, կանաչու եւ մի շարք այլ մթերքների ներմուծումը Թուրքիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ՌԴ կառավարությունը հաստատել է նաեւ այն տնտեսական գործունեությունը, որոնցով թուրքական ընկերությունները Ռուսաստանում զբաղվել չեն կարողանա: Նկատենք, որ ՌԴ ներմուծել արգելվող մի շարք ապրանքատեսակներ Հայաստանը եւս արտադրում է. պտուղ-բանջարեղեն, ձկնամթերք եւ այլն: Այսինքն՝ կկարողանա՞նք օգտվել այս իրավիճակից: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցում:

-Ռուսական շուկան մեզ համար առաջնային եւ կարեւոր շուկա է: Այս տարի մենք արդենիսկ օգտագործելով մեր ունեցած հնարավորությունները, զգալի արդյունքների ենք հասել: Եվ դա է պատճառը, որ անցյալ տարվա համեմատ շուրջ 70 տոկոսով ավելացել են արտահանումների ծավաները. այսօրվա դրությամբ շուրջ 71 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որի 84 տոկոսը՝ ՌԴ: Այդ գործընթացը շարունակվում է. այս պահին արտահանվում է կաղամբ, ծաղկակաղամբ, խաղող, կանաչեղեն, խնձոր: Առաջիկայում նաեւ կարտոֆիլի արտահանումներ տեղի կունենան:
ՌԴ-ի` Թուրքիայի նկատմամբ կիրառվող սանկցիաները, բնականաբար, լրացուցիչ հնարավորություններ կտա հայկակական ապրանքների արտահանման համար: Այս օրերին նախարարը հանդիպումներ է կազմակերպում արտահանողների հետ: Մասնավորապես՝ անցած ուրբաթ օրը հանդիպում ունեցավ մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության եւ վերամշակման գործով զբաղվող ընկերությունների հետ: Երեկ էլ հանդիպում տեղի ունեցավ պտուղ-բանջարեղեն արտահանողների հետ. քննարկվում են խնդիրները եւ առկա հնարավորությունները: Մենք տիրապետում ենք բոլոր տվյալներին, թե հանրապետության որ մասում ինչ քանակությամբ պտուղ-բանջարեղեն, խաղող, կարտոֆիլ կա: Քննարկվում են բոլոր խնդիրները եւ հնարավորությունները, ու կարծում եմ, որ կկարողանանք նաեւ այդ լրացուցիչ հնարավորությունը եւս օգտագործելով՝ էլ ավելի մեծացնել արտահանումների ծավալները:
- Պարոն Պետրոսյան ասացիք, որ արտահանումների աճ ունեք: Բայց վարունգի, կաղամբի եւ որոշ այլ գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրների մասին գյուղացիները շարունակում են բարձրաձայնել: Ինչո՞ւ:
- Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նման խնդիրներ հիմա կան: Դժվարություններ կային ամռան ամիսներին, որովհետեւ այդ պահին կար մասնավորապես վարունգի արտահանման հետ կապված խնդիրներ: Բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ վարունգի արտահանումն այս տարի մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը: Ինչ վերաբերում է կաղամբի արտահանումանը, ապա այն այսօր էլ շարունակվում է, եւ այդ կապակցությամբ եւս կարելի է ասել խնդիր, որպես այդպիսին, գործնականում չկա: Ձմեռվա ամիսներին էլ սպասվում է, որ կունենանք ջերմատնային բանջարեղենի ավելցուկ: Բայց այդ հարցում եւս որեւէ դժվարություն չի լինի, քանի որ ռուսական շուկա թուրքական բանջարեղենի մատակարարման կրճատումը մեզ համար նոր հնարավորություն է ստեղծում արտահանելու համար: Այդպիսով՝ ՌԴ-ն թուրքական ապրանքների ներկրումն արգելելով, մեզ համար լավ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի արտահանվի կաթնամթերքը, պանիրը: Դրանց վրա սահմանափակումներ էին դրված, մինչդեռ մենք դեռեւս անցյալ տարվանից չիրացված բավականին քանակությամբ պանիր ունենք: Այդ պանրի, կամ, օրինակ, ձկնեղենի արտահանման համար լայն հնարավորություններ են ստեղծվել այսօր:
- Դեռ որքա՞ն պտուղ-բանջարեղեն կա, որը արտահանման համար է նախատեսված:
- Այո, դեռ բավականին լուրջ քանակություններ ունենք արտահանելու. ավելի քան 30 հազար տոննա խաղող դրված են սառնարաններում` պահպանության, որի զգալի մասը արտահանվելու է: Արտահանաման ենթակա կարտոֆիլի լուրջ քանակություններ կան, առաջիկա օրերին կսկսվի արտահանվել սեղանի ճակնդեղ, կաղամբ, գազար: Մեծ քանակությամբ խնձոր է պահպանության դրվել սառնարաններում:
Կարծում եմ՝ արտահանումը կկայունացնի նաեւ մեր շուկայի գները եւ լուրջ եկամուտներ կապահովի հանրապետության, արտահանողների եւ գյուղացիության համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162640&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան