ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ...»
Արխիվ 12-16
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ
«ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ...»
««Ոչ»-ի ճակատն ասում է`եթե դուք ասում եք այո սահմանադրությանը, դուք այո ասում եք իշխանությանը, մինչդեռ դա այդպես չէ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ պատգամավորի` գործող սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ընդդիմությանը կայանալ:
Արդյոք կիսապատերազմող երկրին անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգը: Կարծիք կա, որ նոր սահմանադրության ընդունվելու դեպքում երկիրը գերագույն գլխավոր հրամանատար չի ունենա: ՀՀԿ պատգամավորն այս մտահոգությանն այսպես պատասխանեց. «Իսկ խաղաղ ժամանակ ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը: Խրամատներով ման գա՞: Դա կարող է անել նաեւ վարչապետը»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, սակայն, դեմ է նոր սահմանադրության, քանի որ երկրի ղեկավարը դառնում է անգլիական թագուհու կարգավիճակում:
Խոսրով Հարությունյանն էլ հակադարձեց. «Պրն Եղիազարյան, եթե դուք ցանկանում եք դառնալ երկրի նախագահ, բայց չլինել անգլիական թագուհի, անցկացրեք ԱԺ-ում ձեր մեծամասնությանը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162632&l=am/