Զարմացած

Արխիվ 12-16

 

 

100 տարի առաջ այս օրը ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆԸ ընդամենը 4 մեքենագիր էջի վրա լույս ընծայեց հարաբերականության ընդհանուր տեսության դրույթները, որոնք իսկական հեղաշրջում առաջացրին ֆիզիկայում: Սակայն ծերուկ Էյնշտեյնը դժվար թե գլխի ընկներ, որ Հայաստանում իր այդ տեսության 100-ամյակի օրով շատերը երազում են հեղաշրջման մասին, սակայն այնքա՜ն բան հարաբերական է քաղաքական դաշտում: Զորօրինակ` ամեն ողջամիտ քաղաքացու համար պարզ է, որ դեկտեմբերի 6-ին «այո»-ն է անցնելու, իսկ Լյովիկ Զուրաբյանի համար, ընդհակառակը, ակնհայտ է, որ «այո»-ների քանակը զրոյական է:Ժիրայր Սէֆիլյանի համար ակնհայտ է, որ ինքը հեղափոխություն է անում, իսկ ուղիղ եթերում նրա ակցիաներին հետեւողին ակնհայտ է, որ դա տունտունիկ է:

 

 

Տունտունիկի հանգամանքը ակնհայտ է ՀՀԿ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ համար, ով զարմանում է. «Բազմիցս լսել ենք` սա վերջին հնարավորությունն է, վերջին ճակատամարտը... Անգամ ամսաթվեր են նշվել... Եթե նպատակը ժողովրդին ծառայելն է, գոնե պետք է ասեն` հանուն ինչի՞ են հավաքվում: Եթե հանուն Հայաստանի ապագայի, ապա դրա լավագույն ճանապարհը, ըստ էության, հենց սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» ասելն է: Անկախ նրանից, թե ինչ գործողությունների են պատրաստվում ուղղորդել իրենց հետեւորդներին, այդ գործողությունները պետք է համապատասխանեն օրենքներին եւ սահմանադրությանը»: Պատգամավորը նաեւ հիշեցնում է մի զարմանալի հանգամանք, որը կապ ունի ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ սահմանադրական բարեփոխման հետ: «Միայն հայտարարություններով, բարի ցանկություններով եւ մարդկանց դժվարությունները շահարկելով, չլուծված խնդիրները մատնացույց անելով` հարցերը չեն լուծվում: Նույն «Ժառանգությունը», ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ժամանակին կես միլիոնից ավելի ձայն էր ստացել, եւ հանրապետության նախագահն առաջարկեց նրան գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը: Առաջարկությունը չընդունվեց, հիմա, երբ նախագահի կողմից ներկայացվել է փոփոխությունների նախագիծը, դարձյալ նույն մերժողական գործելաոճի մեջ են: Կարծում եմ, ընտրողն էլ հասկացել է` ով ով է, եւ դեկտեմբերի 6-ին իր վերջնական խոսքը կասի»:
Իսկ մեր ոստիկանները ահավոր աննրբանկատ են նույն ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նկատմամբ: Այլապես կարդացած կլինեին ծերուկ Ֆրեյդի աշխատությունները եւ Րաֆֆիին ու Ժիրայր Սէֆիլյանին սթափության կոչ անելով` զարմանալիորեն չէին դիպչի «Ժառանգության» առաջնորդի հոգու նուրբ լարերին: Եվ հենց այդ պատճառով Րաֆֆին բավականին ջղային արձագանքեց. «Մեզ մոտ չկա ոչ միայն սադրանք, այլ կատարյալ սթափություն է: Անսթափները նրանք են, ովքեր անօրեն հրամաններ են տալիս, եւ քաղաքացիների գույքի վրա, ազատ տեղաշարժի վրա` վախից դրդված` սահմանափակում եւ սահմանադրական խախտում են իրականցնում»: Ու դրանով չբավարարվելով` շարունակեց. «Հետադարձ կոչ եմ անում պարոն Գասպարյանին, որ ամեն մեկը թող իր գործի մեջ լինի: Դուք եւս սթափ եղեք, Ձեր ղեկավարությունը սթափ լինի: Մենք սթափ ենք: Այո՛, փոքր երկիր ենք, բայց մի սպառնացեք մեզ եւ սթափության դասեր չտաք»: Դե ինչ ասես, եթե ենթադրենք մեր ոստիկանները կարող էին տեղյակ չլինել վերջին ամիսների Րաֆֆիի` ամերիկյան կենցաղի նրբություններին, հո ստույգ տեղյակ էին, որ «Նոր Հայաստանին» միացած Ռուբիկ Հախվերդյանի պարագայում անսթափությունը մշտական գործոն է: Էլ ինչո՞ւ եք սթափության կոչ անում, դուք հո միլիցա չե՞ք:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162630&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան