ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է՞Լ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՏԱՆԻ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է՞Լ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՏԱՆԻ

 

 

Նախօրեին Փարիզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեւական ընդմիջումից հետո` վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումն ունեցան: Եվ սա այն բանից հետո, երբ Օբաման մինչ այդ տեւական ժամանակ հայտարարում էր` Ռուսաստանին քաղաքական մեկուսացման ենթարկելու մասին: Այսինքն՝ միայն այն փաստը, որ մեկուսացնելու փոխարեն Օբաման ինքն է ստիպված այսքան հաճախակի Պուտինի հետ քննարկել համաշխարհային նշանակության կարեւորագույն թեմաներ, արդենիսկ շատ բանի մասին է խոսում:

ԷԼԻ ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ

Սակայն միայն մեծ հաճախակիությունը եւ ՌԴ-ին մեկուսացնելու Օբամայի քաղաքականության տապալումը չէ, որ կարեւորում է այդ հանդիպումները: Պակաս ուշագրավ չէ այն փաստը, որ նախորդ երկու հանդիպումներին հաջորդեցին երեւույթներ, որոնք հիմքից ցնցեցին ողջ աշխարհը: Եվ այդ տրամաբանությամբ՝ ի՞նչ պետք է սպասենք երրորդ հանդիպումից...
Հետեւենք ժամանակագրությանը. առաջին հանդիպումը Նյու Յորքում էր՝ սեպտեմբերի 29-ին: Հասկանալի է՝ խոսեցին հիմնականում սիրիական իրավիճակի մասին, բայց թե ինչ-որ  բան պայմանավորվեցի՞ն, թե՝ ոչ, բնականաբար մնաց փակ դռների հետեւում: Սակայն փաստն այն է, որ դրանից հաշված օրեր անց ռուսական ավիացիան մուտք գործեց Սիրիա՝ սկսելով, այսպես ասենք, համեմատաբար չափավոր օդային հարձակումների փուլ: Եվ դրան հաջորդեց Եգիպտոսում հոկտեմբերի 31-ին ռուսական A321 ինքնաթիռի ու փարիզյան ահաբեկչությունը:

Օբամա-Պուտին երկրորդ հանդիպումը նոյեմբերի 16-ին էր` Անթալիայում: Այս հանդիպման հենց հաջորդ օրն էր, որ ՌԴ նախագահը A321-ի դեպքն ընդունեց որպես ահաբեկչություն՝ կտրուկ սրելով Սիրիայում այն համեմատաբար չափավոր օդային հարձակումները՝ միաժամանակ թիրախի տակ առնելով ԻՊ-ի կողմից նավթի ապօրինի արդյունահանումն ու արտահանումը: Դրան էլ հաջորդեց թուրքերի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի վրա հարձակումը, Սիրիայում ռուսական C-400-ների եւ որոշ այլ ժամանակակից զինտեխնիկայի կենտրոնացումը:
Հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհաքաղաքականության «բարձրագույն լիգայում», առավելեւս՝ դրա ամենավերին հորիզոնականներում տեղ գտած ռուս-ամերիկյան հարաբերություններում, ավելի ճիշտ՝ հակամարտությունում հենց այնպես ոչինչ չի լինում, Պուտին-Օբամա հանդիպումների ներկայացված ժամանակագրությունից այս պատկերն է առաջանում: Հանդիպում են, սիրիական հարցի, ավելի կոնկրետ՝ Մերձավոր Արեւելքի քաղաքական ճակատագրի եւ, վերջնարդյունքում, ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական բալանսի շուրջ լեզու չեն գտնում, դրան հաջորդում է կոշտ հարվածների փոխանակում, ապա էլի են հանդիպում, լեզու չեն գտնում, ապա՝ ավելի կոշտ հարվածներ փոխանակում... Եթե այս տրամաբանությունն է, ապա այն հարցն է օրակարգ գալիս, թե այս երրորդ հանդիպման ժամանակ լեզու գտա՞ն, թե պետք է սպասել շատ ավելի կոշտ նոր հարվածների:
Այսպիսով՝ Պուտին-Օբամա այս վերջին հանդիպումն ի՞նչ արդյունք ունեցավ: Տեղեկատվությունն այս անգամ էլ հիմնականում փակ է: Իսկ ըստ կցկտուր պաշտոնական տվյալների՝ Օբաման մնում է իր ասածին՝ Բաշար Ասադը պետք է հեռանա: Դրան զուգահեռ հնչեց նաեւ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոյի այն խոսքը, որ ռուսական ՍՈՒ-24-ը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Ավելին՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը ցուցադրաբար չփորձեց էլ մոտենալ հարցին, որ եթե անգամ ռուսական ինքնաթիռը հատել է թուրքական սահմանը, ապա թուրքակա՞ն, թե սիրիական երկնքում թուրքերը գրոհեցին նրա վրա: Մինչդեռ, եթե անգամ ՍՈՒ-24-ը հատել էր սահմանը եւ հեռացել Թուրքիայից, ապա բոլոր միջազգային օրենքներով թուրքական ինքնաթիռը ոչ մի իրավունք չուներ այլ երկրի տարածք մտնել եւ հրթիռ արձակել. սահման խախտել, եւ հեռանալու դեպքում Անկարան այլ իրավունքներ ուներ, ասենք՝ դիմել միջազգային դատարան, իր գործընկեր ՆԱՏՕ-ին, մինչեւիսկ՝ պատերազմ հայտարարել Ռուսաստանին, բայց ոչ երբեք բոլորովին այլ սուվերեն, ՄԱԿ-ի անդամ պետության սահմանն անցնել, որն արդեն ագրեսիա է այդ նույն պետության նկատմամբ: Եվ այս իրավիճակում, երբ Պետքարտուղարությունը, թուրքական ինքնաթիռի գործողությունները մի կողմ թողնելով, կարծիք է հայտնում միայն առնվազն կասկածելի սահմանախախտման մասին, ապա դա արդեն նշանակում է, որ Վաշինգտոնը վերջնականապես է արդարացնում Անկարային: Առավել եւս, որ, գրեթե, միաժամանակ նույն միանշանակ գնահատականը հնչեցրեց նաեւ ՆԱՏՕ-ն, թեեւ ռուսներն արդենիսկ այդ կազմակերպությանը ներկայացրել են ՍՈՒ-24-ի թռիչքային բոլոր տվյալները, որոնք ստուգելը շատ հեշտ է:
Այս ամենը հուշում է, որ նաեւ Պուտին-Օբամա վերջին հանդիպման արդյունքներից ելնելով՝ Վաշինգտոնը գնում է Մոսկվայի հետ հարաբերությունների սրացման: Եվ մյուս կողմից էլ՝ Օբամայի հետ հանդիպումից հետո Վ.Պուտինը հայտարարեց. «Մենք տեղեկատվություն ունենք, որ Թուրքիայի նախագահը չի ընդունել այդ որոշումը ¥ՍՈւ-24-ի- Հեղ.¤: Բայց դա մեզ համար նշանակություն չունի»: Այդ դեպքում ո՞վ է ընդունել. կարելի է կռահել, թե ակնարկն ուր է տանում: Բացի այդ՝ Մոսկվան նույն պահին օրինակ՝ հայտարարելով Ռուսաստանում ամերիկյան «գունավոր հեղափոխությունների» հիմնական գործիքներից մեկի՝ Սորոսի հիմնադրամի տարաբնույթ կառույցների գործունեությունն արգելելու մասին, իր հերթին է ակնարկում, որ Վաշինգտոնի հետ ընդհանուր լեզու չի գտել:

ՌԱԶՄԱԿԱՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՍՆԻ

Այսպիսով՝ պե՞տք է սպասել, որ այս երրորդ հանդիպումից հետո նոր եւ ավելի ծանր ցնցումներ են լինելու: Հավանականությունը մեծ է: Բայց ասել, թե բանը կարող է արդեն հասնել ռուս-ամերիկյան ուղղակի բախումների, միամտություն կլիներ. միջուկային զսպաշապիկը երկուսին էլ անգամ ցանկության դեպքում զրկում է ուղղակի բախումից: Ավելի հավանական է, որ Վաշինգտոնը դեռ կփորձի միջնորդավորված հարվածներ հասցնել, եւ դրա համար, թեեւ մի կողմից՝ շարունակում է ակտիվորեն տեխնիկա մատակարարել արեւելաեվրոպական որոշ երկրների, բայց Թուրքիան է մնում ամենահարմար մահակը: Վերջին հաշվով՝ բախման հիմնական ուղղությունը մնում է Սիրիան, թեեւ չբացառենք, որ այս երրորդ հանդիպումից հետո Վաշինգտոնը կփորձի կտրուկ ակտիվացնել նաեւ ուկրաինական խաղաքարը:
Այս իրավիճակում՝  եւ օրերս տարածված այն խոսակցությունները, որ ՌԴ-ն ցանկանում է արագորեն մեծացնել ¥միայն թվակազմը՝ մինչեւ երկուսուկես անգամ¤ հայաստանյան 102-րդ ռազմաբազայի ուժերը, իր տրամաբանությունն է ստանում: Ի վերջո, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանը միակ սահմանն է, որտեղ թուրքական եւ ռուսական զինուժը դեմառդեմ են կանգնած: Բախում, ամենայն հավանականությամբ, տեղի չի կարող ունենալ, քանի որ դրան միանգամից կհաջորդի նաեւ ՌԴ-ՆԱՏՕ բախումը՝ դրանից բխող հիշատակված միջուկային հետեւանքներով հանդերձ: Չնայած՝ մեր արեւմտամետ աղբյուրներն արդենիսկ բայաթին կապել են, թե ինչո՞ւ կապվեցինք ռուսների հետ, բա որ հիմա պատերազմի մեջ ընկնենք: Եվ, իհարկե, չեն էլ ուզում տեսնել, որ եթե ողջ ղարաբաղյան պատերազմի ընթացքում, եւ դրանից հետո Թուրքիան Հայաստանի ուղղությամբ պատերազմ չի սկսել, միայն այն պատճառով, որ ռուսական բանակն է նրանց դեմ կանգնած:
Ղարաբաղյան ուղղությամբ եւս գոնե այս պահին ռազմական սրացումների հավանականությունը մնում է փոքր: Հաշվի առնելով, որ նախ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցելության ընթացքում Ալիեւը վերջնականապես փաստեց, որ թուրքերն իրենց լավագույն բարեկամներն են մնում: Եվ դրանից հետո՝ ղարաբաղյան նոր պատերազմ սկսելով՝ Ալիեւն արդեն պետք է նախ նկատի ունենա այս օրերին Ադրբեջանում գնալով ծավալվող ազգամիջյան ցնցումները, որոնք նաեւ ակնհայտ միջկրոնական տեսք են ստացել, եւ Իրանն էլ ուշադրությամբ հետեւում է դեպքերի ընթացքին: Բացի այդ՝ Ալիեւը պետք է նաեւ չմոռանա, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կազմում չէ, եւ այն միջուկային հեռանկարներն այս դեպքում չկան: Ինչպես նաեւ, որ Թուրքիան, եթե փորձի միջամտել, ապա արդեն ՆԱՏՕ-ի պաշտպանական մեխանիզմները նրա նկատմամբ չեն գործելու:
Մի խոսքով՝ ռուսական 102-րդ ռազմակայանը դեպի, մասնավորապես, Հայաստան «հեղափոխական» ալիքի տարածման հարցում է երաշխիքներ ստեղծում, ու թեեւ ռիսկային զարգացումներ տարածաշրջանում կլինեն, բայց դրանք, թերեւս, կանխատեսելի եւ վերահսկելի են: Իսկ հիմնական սրացումները, թերեւս, նորից պետք է սիրիական հատվածում սպասել, հաշվի առնելով, որ մի շարք պետություններ արդենիսկ խոսում են նաեւ ցամաքային ուժերի կենտրոնացման մասին, որն, անշուշտ՝ որոշ այլ պետությունների համարժեք ռեակցիային է հանգեցնելու:
Ի դեպ, երկու ամիս առաջ, երբ ռուսները նոր էին սկսում թռիչքները Սիրիայում, առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ արագորեն՝ մեկ ամսում ԻՊ-ի խնդիրը չլուծելու դեպքում՝ ԱՄՆ-ը հակազդեցության մեխանիզմներ կկարողանա գործադրել: Մինչդեռ այն պահին մի 50 հազարանոց օդային դեսանտը միանգամից Սիրիա-Իրաքում իրավիճակը կտաներ արագ հանգուցալուծման: Այս մեխանիզմը, թերեւս, այսօր եւս մնում է արդիական:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162629&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան