Արշակ Զաքարյան. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է 99 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿՍԵԻՆՔ ԲՈՅԿՈՏԵԼ» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

Արշակ Զաքարյան. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է 99 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՍԿՍԵԻՆՔ ԲՈՅԿՈՏԵԼ» (Տեսանյութ)

 

Ռուսաստանը շարունակում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Թուրքիայի ու չի պատրաստվում ներել: Հիշեցնենք, որ Թուրքիան խոցել էր ռուսական Սու-24-ը, իսկ այժմ փորձում է չոր դուրս գալ դրա հետեւանքներից, բայց ապարդյուն: ՌԴ-ն արդեն որոշում է կայացրել 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիները բոյկոտում են թուրքական զբոսաշրջությանն ու ապրանքներին, եւ սա կատարվում է պետական ամենաբարձր մակարդակով: Ուշագրավ է այն, որ հայաստանյան լայն շրջանակներում այսպիսի գործողությունների հաջորդականությունը լայն արձագանք է գտել: Սակայն հիշեցնենք, որ թուրքական ապրանքներն ու անթալիաներում հանգստանալը բոյկոտելու մասին Ռուսաստանից շատուշատ առաջ ասել է կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ իր «Բոյկոտ» կարճամետրաժ ֆիլմերի շարքով, ինչի մասին էլ զրուցեցինք նրա հետ.

– Մենք պետք է 99 տարի առաջ սկսեինք բոյկոտել, սակայն ուշացել ենք մոտավորապես 100 տարի: Բայց այն ժամանակ, երբ ես ասացի բոյկոտենք, դրանից հետո շատ բան է փոխվել. շենքեր են կառուցվել, որոնք չեն օգտագործել թուրքական շինանյութ, այսօր թուրքական ապրանք վաճառողները բողոքում են, որ մարդիկ երբ իմանում են ապրանքը թուրքական է, չեն առնում: Անթալիայում հանգստանալու հարցը բարձրացվեց նաեւ «Բոյկոտից» հետո, որովհետեւ մինչեւ այդ, ոչ ոք երբեւէ չէր խոսում այն մասին, թե Անթալիա մի՛ գնացեք, բոյկոտե՛ք: Բայց, իհարկե, «Բոյկոտը» ոչ թե ժողովրդին էր ուղղված, այլ իշխանություններին, որոնք շատ վաղուց` դեռեւս 1994 թվին, երբ Թուրքիան փակեց սահմանը, պետք է արգելեին, որ ցանկացած թուրքական ապրանք մուտք գործի Հայաստան, քանզի այդ պետությունը մեզ հատուկ պահում է տնտեսական շրջափակման մեջ, որպեսզի վատ ապրենք: Իսկ երբ նա անում է այդպիսի քայլ, նրանից ապրանք բերելը, հարստացնելը, հանցագործություն է:

– Ամեն դեպքում, այսօր ռուսները, ում ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից, այս հարցում շատ կտրուկ քայլերի են գնում, մինչդեռ նույն Թուրքիայի կողմից Ցեղասպանություն տեսած հայերը չեն շտապում վերջնականապես բոյկոտել թուրքական ապրանքները: Արդյո՞ք գոնե հիմա ժամանակը չէ:

– Իհարկե, խամաճիկի նման, եթե Ռուսաստանն արեց, կարող է մերոնք էլ անեն, բայց կրկնում եմ` այստեղ մեր արժանապատվության հարցն է, մենք վաղուց պիտի արած լինեինք դա:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162627&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան