«ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՀԱԿ ԱՆԴԱՄԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՀՅԴ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ
Արխիվ 12-16
«ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ.
ՀԱԿ ԱՆԴԱՄԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՀՅԴ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը, որին մասնակցում են շարքային քաղաքացիներ, քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք` «Ոչ»-ի ճակատը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, կոչ է անում իշխանությանը չեղյալ համարել այն, ինչպես նաեւ պահանջում է գործող իշխանությունից հրաժարական: Խոսքով հանդես եկան «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները:
Հետաքրքրական է, որ եթե «ՈՉ»-ի ճակատի մյուս ուժերը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, ԱԻՄ-ը, «Ժառանգություն»-ը, «Նոր Հայաստան»-ը, ներկայացվել էին իրենց առաջնորդների մակարդակով, ՀԱԿ-ը մասնակցում է միայն վարչության անդամով` Վլադիմիր Կարապետյանով: Իսկ ԱԺ ամբիոնից ամեն օր կոկորդ պատռող եւ շատ հաճախ սուտ թվեր ներկայացնող ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեվոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ներկա չէին: ՀԱԿ միակ անդամ Վ. Կարապետյանը ի տարբերություն «Ոչ»-ի ճակատի մյուս ուժերի, որոնք թիրախավորել են միայն գործող իշխանությանը, նա անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին կողմ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Մասնավորապես, ինչո՞ւ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն արձագանքում ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումների մասին ընդդիմադիրների արձագանքին: «Դավաճան են, ծախվածներ են»,- զայրացած արձագանքեցին քաղաքացիները:
Ըստ էության ՀԱԿ-ի միայն վարչության մակարդակով ներկայացված լինելը եւս մեկ անգամ վկայում է, որ նախորդ մեր վերլուծությունը կարծես ճիշտ է: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը մրցակցում են «Ոչ»-ի շարժման լիդերությունն իրենց ձեռքը վերցնելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162624&l=am/