ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍԻԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ, ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ ՕՂՈՐՄԻ ՏՎԵՑ ՆՐԱ ՀՈՐԸ

Արխիվ 12-16

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍԻԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ, ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԷԼ   ՕՂՈՐՄԻ  ՏՎԵՑ ՆՐԱ ՀՈՐԸ

 

Այսօր սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  քվեարկության դրվեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի ու Մհեր Շահգելդյանի օրինագծին, որն առնչվում էր զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց նախագծի էությունը. «Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած  զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետեւանք է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած  զինծառայողների թվաքանակը այնքան էլ մեծ չէ, ինչպես նաեւ  կարեւորելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական հավասարության սկզբունքը եւ այն հանգամանքը,  որ բոլոր  զինծառայողները պետք է լինեն պետության հոգածության ներքո, ուստի առաջարկում ենք բոլոր զինծառայողներին, օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ բուժօգնությունից օգտվելու հնարավորություն: 

Օրենքի ընդունմամբ բոլոր զինծառայողները  վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստանալու դեպքում, անկախ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու վայրից, կօգտվեն արտասահմանում բուժում ստանալու հնարավորությունից, եթե այդ բուժումը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետությունում»:

Հանձնաժողովի բոլոր անդամները  միաձայն կողմ քվեարկեցին, նախագիծը ստացավ դրական եզրակացություն եւ ընդգրկվեց լիագումար նիստ:

ՕԵԿ պատգամավորների մյուս  նախագիծը վերաբերում էր  ավանդների փոխհատուցմանը, մասնավորապես փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարեկան ամփոփ ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցման գումարը կարող է ստանալ նրա ժառանգը (ժառանգները):

ՕԵԿ պատգամավոր, նախագծի համահեղինակ  Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց   նախագծի էությունը:  Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիների մահվան դեպքում, այդ իրավունքը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) փոխանցելու հանգամանքով` անկախ նրանից, թե փոխհատուցման ցուցակում հաշվառված, բայց  մահացած ավանդատուի գումարը համապատասխան մարմին փոխանցվել է, թե ոչ: Կառավարության 23.04.2014 թվականի   N 460-Ն որոշմամբ սահմանված ավանդների փոխհատուցման կարգի 29-րդ կետում ամրագրված է, որ «եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)»: Փաստորեն ըստ վերոգրյալ սահմանման փոխհատուցման ցուցակում ներառված ավանդատուի մահվան դեպքում ժառանգը(ժառանգները)  կարող են ստանալ փոխհատուցման գումարը միայն  այն դեպքում, երբ այդ գումարը փոխանցվել է համապատասխան մարմին: Այսինքն, եթե նախատեսված փոխհատուցման գումարը տեխնիկական կամ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ուշ փոխանցվի փոստային ծառայությանը, ապա մահացած ավանդատուի ժառանգները կզրկվեն փոխհատուցում ստանալու իրավունքից: Նկատի ունենալով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ նշված կարգով սահմանված նորմը ինչ որ չափ իր մեջ պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին`  անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ:

Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր` մոտավորապես քանի ավանդատու կստանա այդ գումարը: Թեեւ հստակ թիվ Հովհաննես Մարգարյանը չներկայացրեց, սակայն   մոտավոր տվյալներով` այն  մի քանի տասնյակից ավելի չի լինի:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ  դժգոհեց`   ինչու բոլոր ավանդատուները չեն կարող ստանալ այդ գումարը.  «Օրինակ, իմ  հայրն արդեն մահացել է, նրա ավանդը մեծ գումար է»:

«Օղորմի նրան»,- ասաց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հանձնաժողովի մյուս անդամներն էլ տիկին Սարգսյանին  ասացին, որ դա  խոսակցության այլ թեմա է:

ՕԵԿ պատգամավորն առաջարկեց  հետաձգեց նախագծի լիագումար նիստ  ներառելը եւ սպասել հաջորդ տարի  կառավարության որոշմանը վերոնշյալ խնդրի մասին:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162621&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան