Ռուսական 40-ից ավելի բուհեր դադարեցրել են գործակցությունը Թուրքիայի հետ
Արխիվ 12-16
Ռուսական 40-ից ավելի բուհեր դադարեցրել են գործակցությունը Թուրքիայի հետ
Ռուսաստանի 40-ից ավելի բուհեր չեղյալ են հայտարարել կամ միակողմանի կարգով կասեցրել են գործակցությունը Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ: Դեկտեմբերի 1-ին հաղորդել Է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ներկայում Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ համագործակցող ռուսական 44 բուհերի մեծ մասնը արդեն իրենց թուրք գործընկերներին ծանուցել են համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագրերի լուծարման կամ միակողմանի կարգով կասեցման մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ, գրել Է ՌԻԱ Նովոստին:
https://iravunk.com/sim/?p=162619&l=am/