ԽՄԵՆՔ «ՈՉ»-Ի ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻ ԿԵՆԱՑԸ

Արխիվ 12-16

ԽՄԵՆՔ «ՈՉ»-Ի ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻ ԿԵՆԱՑԸ

 

Սահմանադրական բարեփոխումների «այո» եւ «ոչ»-ի քարոզարշավի կենացները քաղցրանում են: Իսկ որտեղ օղի ու կենաց, այնտեղ էլ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը` իր սիրված ու գրական երգերով, բայց սխտոր կերած բերանով ու ուշունցներով: Եվ ահա, Ռ. Հախվերդյանը, ով ժամանակին անգամ Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններին պատրաստ էր միանալ միայն այն դեպքում, երբ երկու շիշ օղի կապահովեն, հիմա դարձել է «գաղափարական» պայքարող ու ընկել «մեյդան»: Չէ, հարցն ամենեւին էլ այն չէ, թե «այո» կամ «ոչ» կողմնորոշում ունի պարոն արվեստագետը, այլ այն, թե ինչ միջոցներով են իրենցով արել «ոչ»-ականները նրան: Ու, վերջիվերջո, հույսներն ո՞ւմ վրա են դրել: Իսկ կա՞ մեկը, ում համար գաղտնիք չէ, որ Ռ. Հախվերդյանը, ով այսօր հայհոյում է իշխանություններին, բոլոր իշխանական կերակրատաշտերից էլ օգտվել է ու դեռ կօգտվի: Էլ չասենք, որ բոլոր քաղաքական ուժերի հնարավոր բոլոր խողովակներով էլ սնվել է:

Հիշեցնենք, որ երգահանը ժամանակին դաշնակցականների մասին էր կենացներ երգում, ապա ախորժակ էր պահել նաեւ ԲՀԿ-ում լինելու համար: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբեմնի սիրված երգահանը «Բարեւ, Երեւանի» գրկից սահուն թռիչք կատարեց դեպի «Բարգավաճ Հայաստան»: Այնպես որ, Գնդլիկ բոքոնիկի ռազմավարությամբ ճկուն Հախվերդյանը հնարավոր է մինչեւ դեկտեմբերի 6-ը մի կենացով էլ «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին: Հետեւաբար, պետք չէ սարքել հերոսություն, թե տեսեք-տեսեք, ո՞վ է միացել «ոչ»-ին, մի տեսակ անհույս պատրանք է դառնում «ոչ»-ի կողմնակիցների համար: Թեպետ, ի՞նչ մեղադրես, երբ իրեն ամենաոչ համարող «Նոր Հայաստան» փրկության ճակատում չկա մեկը, ում հետեւից կարող էր գնալ հանրությունը, ուստի` գրեթե անհրաժեշտություն էր գտնել Ռ. Հախվերդյանին ու փոխադարձ շահավետ «գործարք» կազմել. դու արի, ինչ ուզում ես խոսի, ժողովրդին հավաքի մեր շուրջը, իսկ քեզ կհասնի հերթական օղու շիշը: Ու այդ ժամանակ, անգամ կարող ես խմել «ոչ»-ի վառ հիշատակի կենացը:


Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162618&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան