«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԱՆԳԱՆ ԷԼ ԿԴԺՎԱՐԱՆԱՐ ԳՈՒՇԱԿԵԼ

Արխիվ 12-16

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՆԳԱՆ ԷԼ ԿԴԺՎԱՐԱՆԱՐ ԳՈՒՇԱԿԵԼ

 

Մինչ ողջ հայությունը երկընտրանքի մեջ է` «այո» թե «ոչ» ասել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, այդ նույն հայությունը օրեր առաջ միահամուռ «ԱՅՈ» ասաց «Մանկական Եվրատեսիլում» Մալթան ներկայացնող փոքրիկին, ինչը եւ ճակատագրական եղավ ե՛ւ մեր մասնակցի, ե՛ւ մալթացի փոքրիկի համար: Հայաստանի նվիրաբերած 12 միավորը մալթացի փոքրիկին բերեց հաղթանակ, իսկ մեզ` երկրորդ հորիզոնական: Ինչեւէ, հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում սաներն են վերջին տարիներին ներկայացնում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», «Իրավունքի» հետ զրույցում հորդորեց համաքաղաքացիներին չմեղադրել հայաստանյան ժյուրիին, քանի որ հենց այդ հանրությունն է անաչառորեն բարձր միավորներ նվիրել Մալթայի ներկայացուցչին:

 

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԵԼ ԵՄ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ»


- Գրեթե ամեն տարի Ձեր սաներն են մեկնում «Մանկական Եվրատեսիլ», այդ առումով, որպես այս մրցույթի «գիտակ», ինչպե՞ս կգնահատեք մեր այս տարվա մասնակցի` Միկայի ելույթը:
- Չէ, գիտակ չեմ միշտ նորանոր անակնկալներով լի մրցույթին, բայց որ թիմն անչափ լավ էր աշխատում եւ Միկայի «մեջքին» կանգնած էր, դա ակնհայտ է: Շատ բաներ էլ ավելի փորձառու եւ թիմային են դարձրել: Քանզի երեխաների հետ անցել եմ բարդությունների միջով, կարող եմ ասել` Դալիթան առաջինն էր, շատ տանջվեցինք ու շատ բաներ ինքնուրույն ենք արել, չնայած որ Հայաստանում էր ընթանում մրցույթը: Նույնը կարող եմ ասել, որ Մոնիկայի ժամանակ էր: Բեթթիիս ժամանակ թիմն արդեն ձեւավորվեց, ու ամեն ինչ ավելի հեշտ ընթացավ: Փառք Աստծո, Միկայի ժամանակ ամեն ինչ ավելի թիմային էր ու միասնական, կասեմ, որ Միկան շատ պատշաճ եւ պրոֆեսիոնալ ներկայացավ:
- Այս տարի, կարծես թե, հաղթանակին «մազ» էր մնում, բայց ինչպես հասարակության շրջանում է լայն քննարկվում, մեղավորը հայաստանյան ժյուրին էր` իր սխալ հաշվարկով: Այսինքն` ըստ հասարակության, եթե մենք մեր մրցակցին 12 միավոր չշռայլեինք, ապա հաղթանակը մերը կլիներ: Որպես ժյուրիի կազմում ընդգրկված` ի՞նչ կասեք այս մասին:
- Նախ ասեմ, որ առաջին մրցանակակիրն էլ արժանի բալիկ էր: Հետո ծիծաղելի է, որ հասարակությունը քննարկում է ժյուրիին, որովհետեւ հենց այդ նույն հասարակությունն էր ամենաշատ ձայները շատ արդար կերպով նվիրել Մալթայի ներկայացուցչին մոռանալով, որ մեր հայ մասնակցի մրցակիցն է:

«ԼԱՎ ԵՐԳԻՉ ԼԻՆԵԼԸ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ»


-Մշտապես ասվել ու ասվում է այս մրցույթի քաղաքականացված լինելու մասին, արդյո՞ք ժամանակը չէ, որ մենք էլ սկսենք դիվանագիտորեն մոտենալ դրան:
- Կարծում եմ` քաղաքականությունն ու ոչ միայն, մեծ ծախսերն ու հսկա փիարը, որոնք արվում են նախօրոք, ինչը եւս կապված է բավականին մեծ եւ լուրջ գումարների հետ, ավելի մեծ դեր են խաղում մեծերի «Եվրատեսիլում»: Ու հաջող երգը, մաքուր ու լավ կատարումը, կամ էլ` լավ երգիչ լինելը «Եվրատեսիլում» նվազագույն դեր է խաղում: Փորձն էլ դա արդեն ցույց է տվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականության մեջ խառնվելուն` երաժշտին հարիր չէ:
- Ձեզ համար, բացի Միկայի ելույթից, ո՞ւմ կատարումն էր վառ ու հաղթող:
- Հենց առաջին մրցանակակիրն էլ ասես ծնվել էր, որ բերանը բացեր ու մարգարիտներ շարեր նոտաների տեսքով: Նա այն սեւամորթների շարքում էր, որ երբ երգում է, չես էլ հիշում` սիրունիկ է, թե` ոչ, հագուստը գեղեցիկ է, սազում է, թե` ոչ: Ի դեպ, հավանեցի նաեւ 3-րդ համարի տակ հանդես եկող աղջնակին:



«ԻՎԵՏԱՆ ԱՅԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՏԻՊԻԿ ԱՐՏԻՍՏ Է»


-Ի՞նչ կասեք, այս տարի մեծերի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին, ի՞նչ եք կարծում` հաղթանակի ակնկալիքներ ունենա՞նք:
- Կարծում եմ` շատ ճիշտ ընտրություն է, Իվետան այդ մրցույթին տիպիկ արտիստ է: Իվետան «Եվրատեսիլի» բեմում իրեն կզգա` ինչպես ձուկը ջրում: իսկ «Եվրատեսիլի» ակնկալիքների մասին Վանգան էլ կդժվարանար գուշակել:


«ՀՈՒՍԱՄ` 2016-ԻՆ ՉԵՄ ԾՈՒԼԱՆԱ»


-Այս ամենից դուրս, ի՞նչ է կատարվում Ձեր ստեղծագործական կյանքում, թե՞ Ձեզ լրիվ նվիրել եք դասախոսությանը:
- Կարծես թե` վերջին տարբերակն է (ծիծաղում է- Լ.Ե.): Բացի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցից, արդեն նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եմ դասավանդում: Դրա հետ միասին, նաեւ Ջազ նվագախմբի հետ, ճիշտ է ոչ հաճախ, բայց ելույթներ ունենում եմ: Ունեմ նոր երգեր, հատկապես անհամբեր սպասում եմ մի երգի, որի հիման վրա  նպատակ ունեմ տեսահոլովակ նկարահանել` էլի բոլոր հավասարներից դուրս: Սպասում եմ Մարտին Միրզոյանի լուրին, թե երբ գործիքավորումը պատրաստ կլինի: Ասեմ, որ երգին սպասում եմ դեռ 2014 թվականի օգոստոս ամսից: Ժամանակ առ ժամանակ ինձ «խեղդում» է ինչ-որ ծրագրով փոքրիկ բենդի հետ հանդես գալու ցանկությունը: Հուսամ` չեմ ծուլանա ու եկող տարվա ընթացքում ջազային ծրագրով կներկայանամ, գուցե եւ որոշ հեղինակային երգերով նույնպես, որոնց հանդիսատեսը ծանոթ է, բայց արդեն ներկայացնեմ կենդանի նվագակցությամբ: Ինչեւէ, առաջ Աստված:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162617&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան