ԷՐԻԿԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ ՀԵՏ ԲԵՐԵՑ ՀՈԳԵՎԱՐՔԻՑ

Արխիվ 12-16

ԷՐԻԿԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ ՀԵՏ ԲԵՐԵՑ ՀՈԳԵՎԱՐՔԻՑ

 

Օրերս երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ առաջին մենահամերգն ապացուցեց, որ հայկական շոու-բիզնեսում դեռեւս նշույլներ մնացել են: Վերջին անգամ նման մենահամերգ Էրիկի գործընկերները դժվարացան մտաբերել: Բայց Էրիկը բեմից ասաց, որ գրեթե մեկ տարի առաջ պլանավորած մենահամերգը ընթացավ սպասվածից շատ լավ, ըստ նրա` վերջին շրջանում հաճախ է քննարկվում, որ Հայաստանում համերգ կազմակերպելն այլեւս չի արդարացնում իրեն, իսկ երգիչները հաճախ տոմսերն իրացնելու խնդիր են ունենում. «Բայց ես աշխատում եմ մնալ դաշտում` չհիմնվել այդ ուսումնասիրությունների վրա, քանի որ ունեմ իմ տեսակետը: Ունեմ իմ հանդիսատեսը, որը միշտ պատրաստ է գալ իմ համերգին, ինչի ապացույցը հենց դուք եք»,- ասաց երգիչն ու շարունակեց. «Իմ կյանքի եւս մեկ շատ կարեւոր փուլ համարում եմ ստացված: Անչափ հուզիչ օր է ինձ համար, ձեր շնորհիվ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքը, քանի որ ունեմ Ձեզ պես կիրթ, բարձրաճաշակ հանդիսատես, ովքեր ստիպում են նայել միայն առաջ, կատարելագործվել, ինչ-որ մի տեղ անել անհնարինը, անիրականը, որը Ձեր շնորհիվ կարող է դառնալ իրականություն»:

 

 

Համերգին ներկա գրեթե ողջ աստղաբույլը, բառիս բուն իմաստով, կարոտած նման մենահամերգներին` «տժժում» էր Էրիկի կատարումների տակ, իսկ արդեն համերգի կեսից ակտիվացած շոու-բիզնեսին միացած հանդիսականը յուրաքանչյուր անգամ Էրիկի այն բացականչությանը, թե ինչպես է տրամադրությունը, պատասխանում էր ծափերով, իսկ համերգը շարունակելու կոչին` դահլիճից լսվում էր «այո» բառը, ինչը կարծես Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզի էր վերածվում: Ի դեպ, համերգի ավարտին, մինչ հանրահայտ դեմքերը սպասում էին, որ Էրիկը զգեստափոխվի, որպեսզի շնորհավորեն իրենց ընկերոջն ու գործընկերոջը` գրանցած հաջողության համար, միջանցքներում ծավալված զրույցը չվրիպեց «Իրավունքի» աչքից ու ականջից, որտեղ ակտիվ քննարկում էին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ու նույնիսկ թեման արտիստներից մեկն ավարտեց հետեւյալ արտահայտությամբ. «Էս «ոչ»-երն ի՞նչ են ուզում մեզանից», որին հաջորդեց ծիծաղն ու բոլորով շտապեցին դեպի կուլիսներ:
Ինչեւէ, վերադառնանք համերգին, որին ներկա հանդիսականը ակտիվացավ Էրիկի «Լա-լա-լեյ» երգի կատարման ընթացքում, ավելի շուտ հանդիսականին բարձր տրամադրությամբ «վարակեցին» Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սամվել Գրիգորյանը, ինչպես նաեւ «32» թատրոնի ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանն ու կինը` պարուհի Իռեն Ուլիխանովան, ովքեր կատարմանը համահունչ` նստած տեղից վեր կենալով` ալիքներ էին անում ու բրավո բղավում:
Ուշագրավ էր, որ Նազենի-Սոֆի-Ավետ աստղային ընկերները ժամանակավորապես բաժանվել էին. Ավետը եւս ներկա էր համերգին եւ ոչ պակաս ակտիվ վայելում էր, սակայն ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի կողքին նստած:

Ի դեպ, համերգի գրեթե ավարտին, երբ Էրիկը շնորհակալությունների շարքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ռիտա Սարգսյանին, դրան ի պատասխան` առաջին տիկինը օդային համբույրներ ուղարկեց դեպի բեմ` Էրիկին:
Ինչեւէ, լուսային ու շքեղ բեմադրված համերգն առաջին հերթին աչքի ընկավ երգչի կենդանի կատարումներով` Էրիկը գրեթե առանց դադարների սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների ուղեկցությամբ 2 ու կես ժամ բեմում հանդես եկավ կենդանի կատարմամբ, երգելով հին ու նոր սիրված երգեր, ինչպես նաեւ եղան պրեմիերաներ: Այդ թվում երգիչը կատարեց իր եւ Ավետ Բարսեղյանի գրած «Ժենշինա սոլնցե» արդեն սիրված երգը, որից առաջ Էրիկը հանդեսատեսին զգուշացրեց.«Եթե մոտ ապագայում այս երգը լսեք Ֆիլիպ Կիրկորովի կատարմամբ, չզարմանաք, որովհետեւ այն ես եւ Ավետ Բարսեղյանը գրել ենք հենց նրա համար: Իսկ իմ կատարմամբ ու ցանկությամբ այն ընդգրկվեց ամիսներ առաջ թողարկված իմ առաջին` «Տվոյի սլեդի» ձայնասկավառակում»: Այնուամենայնիվ, հանդիսականն Էրիկին բաց չէր թողնի` առանց Բաբաջանյանի համանուն` «Տվոյի սլեդի» երգի կատարման: Երբ համերգի ավարտին. «Ամենակարեւոր նվերը հանդիսատեսի սերն է ու ծափահարությունները» ասելով` Էրիկը հեռացավ բեմից, ինչն ըստ էության ազդարարում էր համերգի ավարտը, «համառ» հանդիսատեսը չհեռացավ դահլիճից, փոխարենը ծափերով ու Էրիկ բղավելով նրան հետ բերեցին բեմ: Երգիչը կրկին ծափերն ու ծաղիկները բրավոների ուղեկցությամբ ընդունելով` կրկին գնաց ետնաբեմ, բայց դահլիճից «Էրիկ» վանկարկումներին ի պատասխան` վերադարձավ զգեստափոխված` Ա. Բաբաջանյանի «Տվոյի սլեդի»-ն երգելով: Ինչպես Նազենի Հովհաննիսյանն էր սոցցանցում գրել. «Հանդիսատեսը շունչը պահած, իսկ հետո պահանջատիրոջ իրավունքով սպասում էր այս երգի հրաշալի կատարմանը: Բաբաջանյանի` այս երգը Էրիկի համար դարձավ այցեքարտ, իսկ մեզ համար իր անդրանիկ մենահամերգի լավագույն ավարտը»:
Եվ իսկապես «Նոր ալիք» մրցույթից հետո այս երգը Էրիկի համար դարձավ այցեքարտ, ինչն ի դեպ, «Իրավունքն» աննկատ չթողեց. հիշեցնենք, որ 2014 թվականի «Լավագույն եւ վատագույն» մշակույթի գործիչների բնագավառում «Իրավունք» թերթի կողմից Լավագույն երգիչ է համարվել ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` կոմպոզիտոր Ա. Բաբաջանյանի երգերը լավագույնս կատարելու համար:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162615&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան