«Խոսքը ռազմական սպառնալիքների դեմ նախորոշիչ գործողությունների իրականացման մասին է»

Արխիվ 12-16

«ԽՈՍՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ ՆԱԽՈՐՈՇԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է»

 

Ձմեռային զորակոչին ընդառաջ` «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ձմեռային զորակոչին վերաբերող, ինչպես նաեւ նորակոչիկներին եւ նրանց ծնողներին հուզող հարցերին: Առիթից օգտվելով` «Իրավունքը» հետաքրքրվեց հայ զինվորականի կարծիքը ՌԴ նախագահ Վ. Պուտինի որոշման մասին` առ այն, որ հայ-թուրքական սահմանին անհապաղ պետք է տեղակայվեն Ռուսական 58-րդ բանակի «էլիտար» զորագնդեր եւ բրիգադներ, էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության համակարգեր, բազմակի կրակի հրթիռային համակարգեր, հակատանկային, հետեւակային եւ հրետանային զորքեր, որոնց ընդհանուր քանակը պետք է կազմի մոտ 7000 ռուս զինվորական.

– Պաշտպանության ոլորտում մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք ռազմավարական փոխհարաբերություններ: Ուստի` այս ամենը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումների կոնտեքստում: Իսկ մենք գիտենք, որ աշխարհում լարվածությունը քանի գնում մեծանում է, ինչը մեզնից ամենեւին էլ հեռու չէ, որովհետեւ այդ թվում` կա լարվածության մեծացում նույն Թուրքիայի հետ: Այսինքն` այսօր խոսքը միջազգային երաշխիքների կամ ռազմական սպառնալիքների դեմ նախորոշիչ գործողությունների իրականացման մասին է: Եվ այսօրվա անվտանգության սպառնալիքների մակարդակի բարձրացման շրջանակներում ցանկացած քայլ, որը կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը, իմ կարծիքով` միայն պետության եւ ժողովրդի շահերից է ելնում:

Այս ամենն իրականացվելու է ընդունված համաձայնագրի շրջանակներում` համատեղ հերթապահության, համատեղ ծառայության կազմակերպման միջոցով: Այնպես որ, սա մեզ համար շատ էական նշանակություն ունի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Ուղիղ կապ» ձեւաչափով պարոն գնդապետի տված պատասխանները կարդացե՛ք«Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

https://iravunk.com/sim/?p=162612&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան