ՈՒՐ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ԵՐԲ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԻՐԵՆՈՎ Է ԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՈՒՐ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ԵՐԲ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԻՐԵՆՈՎ Է ԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծես թե, ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլուխն է կորցրել ու նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունել է մի խումբ դեսպանների ու դիվանագետների` որպես ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար:
Այսպիսի տարօրինակ ցանկությունն ու ակտիվությունը դեռ կհասցնենք պարզել, սակայն ուշագրավ է, որ կատարյալ լռություն է պահպանում Վ. Օսկանյանը: Վերջինս, ով, իբրեւ սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի կողմնակից էր ողջ քարոզարշավի ընթացքում, պահպանեց կատարյալ լռություն: Ավելին` ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ նա գործող պատգամավորից անցել էր օնլայն գործունեության ու ժամանակ առ ժամանակ հայտնվում էր սոցցանցում` իր վերլուծություններով ու կոչերով, բայց, արի ու տես, որ մեկ ամիս է նրանից ձեն-ձուն չկա` անգամ համացանցային տիրույթում: Ինչեւէ, այսպես որ շարունակվի, Ր. Հովհաննիսյանը Օսկանյանից կխլի ոչ միայն նախկին ԱԳ նախարար լինելու համբավը, այլեւ քոչարյանական հավատարիմ կադր լինելու տիտղոսը: Այո, ինչու ոչ, եթե արեւմտյան դիվանագետները Ր. Հովհաննիսյանին ու իր «Նոր Հայաստանին» չֆինանսավորեն, որ «ոչ» ասեն, միգուցե ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը դառնա ՀՀ երկրորդ նախագահի թիվ մեկ քաղաքական հաճախորդը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162607&l=am/