ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱԶԻՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ՀԻՄԱ ՍԿՍԵՆՔ ԻՐԱՐ ՈՒՏԵ՞Լ»
Արխիվ 12-16
ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀԱԶԻՎ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՆՔ, ՀԻՄԱ ՍԿՍԵՆՔ ԻՐԱՐ ՈՒՏԵ՞Լ»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր «Իրավունք»-ը պարզեց`«Նոր Հայաստան» ճակատը կկարողանա՞ իր շուրջ մոոբիլիզացնել հանրությանը, եթե հաշվի առնենք, որ կա որոշակի դժգոհություն իշխանությունից: «Ոչ, չի լինի: Խնդրում եմ «մոբիլիզացիա» բառը հանել ձեր բառապաշարից: Մոբիլիզացիա կարող է լինել, աստված մի արասցե, պատերազմի ժամանակ: Մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Չի կարելի երկու անգամ նույն գետը մտնել` նկատի ունեմ մարտի մեկը»,- ասաց քաղաքական գործիչը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` այսօրվա արագ զարգացող աշխարհաքաղաքական իրողություններում մեր տարածաշրջանում անվտանգության գործառույթը դառնում է ամենակարեւորը: «Հազիվ երրորդ անկախ հանրապետություն ունենք, հիմա պետք է սկսենք իրար ուտե՞լ: Իշխանություն ես ուզում, արի ընտրություններում հաղթի գնա: Ես իմ աթոռն ամեն գնով չեմ պահում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Մեր մյուս հարցին` ինչ գնահատական կտա ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբավորմանը, որի հեռահար նպատակների մասին տարբեր կարծիքներ են հնչում, Շարմազանովը գնահատական չտվեց, քանի որ դա իրավական խնդիր է: «Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի գնահատականի կարիքը չկա, քանի որ նախաքննություն է գնում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162603&l=am/