«եղբայրս ահաբեկիչ չէր կարող լինել»
Արխիվ 12-16
«եղբայրս ահաբեկիչ չէր կարող լինել»
«Չեմ հավատում, չի կարող իմ եղբայրը այդ հանցախմբի հետ ինչ-որ կապ ունենար, վստահ եմ` թյուրիմացություն է: Չեմ կարող ասել, որտեղից է ինքը հայտնվել նրանց կողքին, բայց եղբայրս ահաբեկիչ չէր կարող լինել, ինքը` հայրենասեր, աշխատող, ընտանիքի տղա էր»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով եղբոր կալանավորմանը, ասաց ԱԱԾ-ի կողմից` ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ կասկածվող, դեպքի վայրում հայտնաբերված ԱՎետիս Բարեյանի եղբայրը` Անդրանիկը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից կալանավորված հայտնի խմբի անդամներից երեքը` Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162568&l=am/