ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ` 30-ԱՄՅԱ ԼԻLԻԹԸ «ԼՐԱԳՐՈՂ Է, ԾՆՈՂՆ
Արխիվ 12-16
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ` 30-ԱՄՅԱ ԼԻLԻԹԸ
«ԼՐԱԳՐՈՂ Է, ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»
Երեկ Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի շրջանակներում 21 կալանավորված անդամներից մեկը` 30-ամյա Լիլիթ Թորոսյանը «լրագրող է, աշխատում էր Գյումրու «Մարիամ» ռադիոկայանում: Նրան ձերբակալել են տանը, բայց թե ինչ կլինի առաջիկայում դեռ ոչ մեկին պարզ չի: Խելոք, կիրթ աղջիկ էր, ո՞վ կսպասեր նման, բոլորս ապշած ենք: Ծնողներն էլ նորմալ մարդիկ են` մայրը ուսուցչուհի է, հայրը` Ռդ-ում էր, դեպքից հետո անմիջապես տոմս է գնել եւ եկել, ծնողները շոկի մեջ են: Լիլիթն ունի նաեւ եղբայր», -այս մասին iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը:
Գյուղապետի խոսքով.
- Դեպքից հետո նրանց տան դռները փակ են, բոլորը Երեւան են գնացել` հետաքրքրվելու, թե ինչ է լինելու Լիլիթի վերջը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162566&l=am/