Վերջին ծափերը Վարդուհի Վարդերեսյանին տարան Կոմիտասի անվան պանթեոն (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ԾԱՓԵՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ ՏԱՐԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆ (Տեսանյութ)


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարդաշատ էր, բայց առիթը ոչ թե թատրոնի վերանորոգման ավարտն էր կամ մի նոր ներկայացման պրեմիերան, այլ հանդիսատեսը եկել էր վերջին հրաժեշտը տալու հայ բեմի թագուհուն` ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ: Ներկա էր ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ, ՎԱՀԱՆ

ԲԱԲԱՅԱՆԸ, ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ ԱՐԱՅԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ եւ այլ պաշտոնյաներ: Եվ, իհարկե, ներկա էին անվանի դերասաններ, արվեստի գործիչներ, բարեկամներ, հարազատներ ու հայ բեմում թագավոր չգտած ու թագուհի կորցրած արվեստասերներ:

Խորհրդավոր լռության մեջ, ամենքի արցունքոտ աչքերի մեջ կարելի էր կարդալ Վ. Վարդերեսյանի 85-ամյակի հոբելյանական երեկոյի ժամանակ նրան նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ անչափ հուզիչ ասմունքի

վերջին տողերը. «Ես կուզեմ, որ դուն ապրի՜ս, ապրի՜ս, ապրի՜ս…»: Բայց, ավա՜ղ, նրան էլ ականջալուր չեղավ Վ. Վարդերեսյանը:

Ու եկավ հրաժեշտի պահը… «Հայր մերը» դեռ ներկաների շուրթերին` հնչեցին վերջին ծափերը, որոնք ուղեկցեցին Վ. Վարդերեսյանին մինչեւ Կոմիտասի անվան պանթեոն: Այո, ոտքով... Քչերն էին մտաբերում, թե երբ է վերջին անգամ փողոց դուրս եկել ժողովուրդը` սիրված արվեստագետի դեպի անմահություն ճանապարհելու համար:

Ուշագրավ էր նաեւ այն, որ մինչ պանթեոն հասնելը` Երկրապահ Կամավորականների Միության շենքի դիմաց` խոնարհված դրոշներով սպասում էին երկրապահ պատանիներից մինչեւ մեծերը` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ: Միախառնվելով մնացյալի ծափերին` նրանք էլ ուղեկցեցին վերջին մոհիկանին, ինչպես վայել է թագուհուն:

«Խոսքերն ավելորդ են, թող հողը թեթեւ լինի», - խունկ ու աղոթքից հետո` պանթեոնում ասաց Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ: Իսկ 65 տարի բեմում փայլած, թոռ ու ծոռ տեսած, իր արվեստում գագաթնակետին հասած, իր տեսակով անփոխարինելի դարձած 87-ամյա դերասանուհին իր վերջին հանգրվանը գտավ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանի հարեւանությամբ:

Հավելենք, որ Հայաստանի թատերական գործիչների միություն բազմաթիվ ցավակցական հեռագրեր են եկել, ինչի մասին տեղեկացանք ԹԳՄ-ի պաշտոնական կայքից: Մասնավորապես, իրենց ցավակցությունն են հայտնել բարեկամ թատրոնները, այդ թվում` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի կոլեկտիվի անունից իր ցավակցությունն է հայտնել թատրոնի տնօրենի պաշտոնակատար Մ. ԴԱՎԹՅԱՆԸ. «Արցախի ավագ սերնդի հանդիսատեսը մինչ օրս կարոտով է հիշում տարիներ առաջ նրա ստեփանակերտյան հյուրախաղերից ստացած անջնջելի տպավորությունը, քանզի նա բեմի անգուգական վարպետ էր ու նաեւ կանացիության տիպար: Վարդուհի Վարդերեսյանի քանդակած կերպարները բեմում եւ կինոյում երկար կմնան նրա երկրպագուների սրտերում»:




Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=162561&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան