«Տարբեր պատրվակներով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետդուման չի ընդունի»

Արխիվ 12-16

«ՏԱՐԲԵՐ ՊԱՏՐՎԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՊԵՏԴՈՒՄԱՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ»

 

Տարածաշրջանային իրադարձությունների զարկերակում շարունակում է մնալ ռուս-թուրքական լարվածությունը, ինչին կամա, թե ակամա մասնակից է նաեւ Հայաստանը: Ավելին` այս հարցում մեր երկրին, կարծես թե, նշանակալի դեր է հատկացված` սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ պահանջ ՄԱԿ-ին` Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանի խախտման արձագանքի, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՍԵՊ ԽՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ


–Պարոն Ցիգանոկ, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն ի՞նչ հետեւանքներ կունենա:
– Նախ պետք է նշեմ, որ այդ ամենը սկսվեց նրանից, որ Թուրքիան որոշեց խոցել ռուսական Սու-24 ինքնաթիռը: Եվ, ըստ էության, դրա թույլտվությունը տվել էր հենց Թուրքիայի նախագահը: Իսկ մեծ հաշվով այն հետապնդում էր նպատակ փչացնել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները եւ սատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սակայն Ռուսաստանը հասկացավ, որ Թուրքիան թիկունքից հարված հասցրեց, ուստի` անհրաժեշտ է մի քանի հրատապ որոշում կայացնել: Առաջինը, որ ահաբեկչական խմբավորումները պետք է մշտապես գտնվեն ռուսական ռմբակոծողների հսկողության տակ, երկրորդը` պետք է ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավը տեղակայվի Լաթաքիայի մոտակա շրջանում` հակաօդային պաշտպանության ուժեղացման համար, որը կխանգարի թուրքական ինքնաթիռների գործողությունները եւ երրորդ` կարծում եմ, որ անվտանգության գոտին պետք է գտնվի ոչ միայն Սիրիայում, այլ այնտեղ, որտեղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ստեղծել է անվտանգության գոտի: Հատկապես, որ ինչպես գիտենք, վերջին շաբաթներում, երկու ուղղաթիռ խախտել են Հայաստանի օդային սահմանը, ինչին պարտավոր է ՆԱՏՕ-ն արձագանքել: Իսկ փաստերը վկայում են այն մասին, որ թուրքական ուղղաթիռները հատել էին հայկական սահմանը:
– Շատ քննարկվեց նաեւ այն հարցը, թե իրականում ռուսական Սու-24 ինքնաթիռը հատել է թուրքական սահմանը, թե` ոչ, ինչը ամենաբարձր մակարդակով Թուրքիան հաստատում է, ՌԴ-ն` հերքում:
– Իհարկե, պարզ է, որ ինքնաթիռը խոցվել է անկյունային հատվածից: Թուրքիայի օրենքներով, եթե ինքնաթիռը թռչում է իրենց երկրի տարածքով, հատկացնում են 15 րոպե, ապա զգուշացում տալիս: Եվ միայն դրանից հետո, եթե ինքնաթիռը չի հեռանում, այդ ժամանակ բարձրանում է երկու ինքնաթիռ, եւ իրենք նոր կարող են խոցել այն: Հետեւաբար պարզ է, որ այդ ռմբակոծողները հերթապահում էին, եւ այդ ամենը սարքված էր: Ավելին` հենց այդ տեղում էին գտնվում թուրքական այն հեռուստաընկերությունները, որոնք ունեին մեծ հնարավորություններ այդ ամենը տեսանկարահանելու: Իսկ ամենակարեւորն այն է, որ ռուսական ներկայացուցիչներին ասացին, թե այդտեղ վերահսկողություն են իրականացնում թուրքմենները, որոնք ղեկավարվում են ՆԱՏՕ-ի հատուկ ջոկատների կողմից: Եվ դրանից հետո ցուցադրեցին մի «ֆիլմ»` ներկայացնելով, որ ինքնաթիռը խոցվել է թուրքմենների կողմից: Մինչդեռ պարզվեց, որ իրականում դրանք թուրքեր են, որոնք կապ ունեն Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների հետ: Եվ դրա համար էլ Թուրքիայի նախագահը դեպքին անդրադարձավ երկու օր հետո, նույն կերպ վարվեց նաեւ արտաքին գործերի նախարարը` ներողություններ խնդրելով ու ասելով, թե իբրեւ չգիտեին, թե ում ինքնաթիռն է, ով է վարում այն: Այսօր էլ շարունակում են պնդել, թե իրենք մտածում էին, որ դա սիրիական ինքնաթիռ է` սիրիացի օդաչուով:


ԻԼԻՊ-Ի ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՈՐԴԻՆ ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄ Է, ԱՂՋԻԿԸ` ԲՈՒԺՈՒՄ


–Ինչ խոսք, այսօր արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ Թուրքիան ուղիղ կապ ունի «Իսլամական պետություն» կոչված խմբավորման հետ:
– Ավելին` հրապարակվել է լուսանկար, որտեղ Թուրքիայի նախագահի որդին ողջագուրվում է այդ կազմակերպության ղեկավարներից մեկի հետ:

Իսկ Թուրքիայի նախագահի դուստրը ղեկավարում է այն հոսպիտալը, որտեղ բուժվում են ԻԼԻՊ-ի անդամները: Փաստորեն, Սիրիայից նրանք հանգիստ գալիս-գնում են Թուրքիա: Պարզվել է նաեւ, որ ռուսական զինված ուժերը, որոնք օրեր առաջ սկսեցին ռմբակոծել ահաբեկիչների բենզատար ավտոմեքենաները, նրանք դիպել են ոչ թե Թուրքիայի, այլեւ հենց Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի ամենացավոտ տեղին, որոնք սիրիական նավթի հանքերում մեծ գումարներ են աշխատում: Էրդողանի որդին անօրինական ճանապարհով գնում է այդ նավթն ու մատակարարում այլ երկրների:
– Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ստեղծված իրավիճակը կվերածվի ռուս-թուրքական պատերազմի: Որքանո՞վ եք սա հավանական համարում:
– Հիմարություն է նման վերլուծությունը: Չեմ կարծում, որ ռուս-թուրքական պատերազմ լինի: Ուղղակի, ուզում էին Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները փչացնել, բայց չստացվեց: Ավելին` վաղը չէ մյուս օրը Ռուսաստան է գալիս Ֆրանսիայի նախագահը, ով իսկապես ցանկանում է, որ ԻԼԻՊ-ի դեմ ստեղծվի կոալիցիա, քանի որ ֆրանսիական ինքնաթիռները ռուսական կապերով են հարվածներ հասցնում ահաբեկիչներին: Լրացուցիչ հանդիպում կլինի նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այնպես որ, կարծում եմ` ՆԱՏՕ-ն էլ է հասկացել, որ Թուրքիան ցանկանում է օգնել ԻԼԻՊ-ին կամ գոնե սեպ խրել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ:
– Իսկ ի՞նչ կասեք ամերիկյան արձագանքի մասին` դեպքի առնչությամբ:
– Իսկապես, Ռուսաստանը ուշադրություն դարձրեց, թե ինչպես արձագանքեց ԱՄՆ-ի ղեկավարությունը: Օբաման` պաշտպանելով Թուրքիային, ասաց, որ նրանք խոցել են ինքնաթիռը ինքնապաշտպանության շրջանակում: Դուք կարո՞ղ եք նման բան պատկերացնել, որ օդաչուն կարող էր անցներ Թուրքիայի սահմանը` ինչ-որ գործողություններ այնտեղ անելու համար:

«ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԻ»


–Ի դեպ, ՌԴ Պետդումայում քննարկման է դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Իրատեսակա՞ն է, որ ռուս-թուրքական լարվածության ֆոնին այն կարող է ընդունվել:
– Կարծում եմ` իրատեսական չէ, տարբեր պատրվակներ կգտնեն, բայց այդ որոշումը չի ընդունվի: Պետք է հստակ հասկանալ, որ շատ ուժեղ է աշխատում թուրքական, ադրբեջանական լոբբինգը, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես որեւէ օրինագծի ընթացք չտրվի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162551&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան