Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Աչքերիս չեմ հավատում` դեպրեսիայի մեջ գտնվող եւ ամերիկաներից գրեթե դուրս չեկող ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առյուծի սիրտ է կերել: Ու ինչքան էլ զարմանալի լինի, նա հանրաքվեին բոլոր «այո» ասողներին որակում է գրեթե հանցագործ. «Այս կեղծ, իշխանությունը բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա: Իր կեղծիքն այլեւս երբեք պետք չէ փաթաթի ժողովրդի վզին: Մենք ասում ենք, որ ով «այո» նշի այդ թղթիկի վրա, ինքը մեղսակից կլինի այս վիճակի շարունակմանը: Նա կասի` «Այո» այս վարչակարգին, «այո» անարդարությանն ու աղքատությանը, «այո» բռնազավթմանը եւ մեր քաղաքացիների արհամարհանքին: ՀՀ քաղաքացին պիտի ասի, որ մենք չենք ընդունում ձեր կեղծիքը եւ ճամփու դնի այս իշխանությանը»: Զարմանալի է, «իշխանությանը ճամփու դնողիս» տես: Հավանաբար, պարոն Րաֆֆին հույս ունի, թե մոռացել ենք ինչպես էր նա, թիկունքում ունենալով կես միլիոն քվե, իր ցուցարարներին «բրախել» եւ գնացել աղոթելու` ոստիկանապետի ուղեկցությամբ:

 

 


ԱԱԾ-ի գործողությունից հետո, ինչպես սնկերն անձրեւից հետո, միանգամից բուսնել են հատուկ ծառայությունների գծով ծակ պրոֆեսոր փորձագետները, ովքեր փորձում են դա ներկայացնել որպես բեմադրություն: Ահավասիկ` այդպիսի մի «փորձագիտական եզրակացություն», որ ֆեյսբուքյան աղբանոցից եկել-հանգրվանել է կոնկրետ լրատվական կայքի էջին. «Այսպիսի էժանագին ու կիկսերով ֆիլմ կարող էր նկարել միայն ռեժիսուրայի ֆակուլտետի 1-ին կուրսի ծույլիկ ուսանողը: Գոնե մի երկու կոպեկ ավել ծախսեիք` մի լավ սցենարիստ վարձեիք: Աչքի են ընկնում միանգամից մի քանի կիկսեր, եւ դա դեռ ոչ պրոֆեսիոնալ վերլուծության դեպքում»: Եվ մեր «պրոֆեսորը» շուրջ մեկ տասնյակ  կետեր է թվարկում, այնպես, որ վերջը կարդալուց մոռանում ես, թե սկզբում ինչ կար: Բայց էլ ավելի զարմանալի է, որ իրեն քաղաքագետ հռչակող լոնդոնասեր ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ այդպիսի տխմարաբանություններից հեռու չէ. «Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին մարդիկ իրավունք ունեին կապ տեսնելու անվտանգության ծառայությունների եւ ընդդիմադիր միավորումների գործողությունները խափանելու ցանկության մեջ»:
Այդպիսի ինքնուս փորձագետիկներին, ավելի ճիշտ` հանրությանը միտումնավոր պարզունակ սուտ մատուցողներին արժանի գնահատական է տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. «Բազմիցս ականատես ենք եղել այդպիսի շահարկումների` տարբեր միջադեպերի հետ կապված, իսկ երբ իրավապահները բացահայտել են իրականությունը եւ հանրությանը մատուցել ճշմարտությունը, շահարկումները դադարել են: Այս անգամ էլ նույնն է կրկնվելու: Ի՞նչ են ասում` 19 մարդ «անձնազոհաբար» պատրաստ է գնալ, 6 ծանր հոդվածներով դատվել եւ դատապարտվել 5, 10, 15 տարվա ազատազրկման, միայն նրա համար, որ մարդիկ փողոց դուրս չգան: Կարելի՞ է լուրջ վերաբերվել սրան: Առգրավված զենքեր, կոնկրետ մարդիկ` այդ ամենը նկարահանվել է, ներկայացվել լրագրողներին... Այդքանից հետո նման ենթադրություններ անելն ուղղակի անհեթեթ է: Կոչ եմ անում համբերել մի քանի օր, եւ բոլոր բացահայտումները, վստահ եմ, կմատուցվեն հասարակությանը»:
Ի դեպ, ինչքան էլ զարմանալի լինի, մի քանի օր սպասելու հորդորով էլ լրագրողներին դիմեց «փրկչիստների» առաջնորդ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ, ով այդպես էլ չցանկացավ ուղղակիորեն հերքել իր առնչությունը այդ զինված խմբին. «Մի քիչ համբերենք, առաջիկա օրերին ես իմ կարծիքը մանրամասն կհայտնեմ կատարվածի հետ: Մի քիչ հետեւենք, թող մի քանի հիմարություններ էլ թույլ տան, ու ես իմ կարծիքը կասեմ»: Սա այն եզակի դեպքերից է, որ կարելի է մասամբ համաձայնել Սէֆիլյանի կարծիքին` իրոք որ դեռ այնքան տարբեր տեսակի հիմարություններ ենք լսելու: Բայց միաժամանակ, Սէֆիլյանը բացառեց, որ իրենց կարող են ձերբակալել. «Ոչ մի բան չի բացառվում, բայց մենք մեր ուզածին հասնելու ենք` առանց ձերբակալումների, ինչ որ պետք է, անելու ենք»: Չլինի՞ մտածել-մտածել ու որոշել է, որ փողոցային անկարգություններ պետք չէ սարքել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162549&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան