«ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ Է»

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ Է»

 

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ լրագրողներիս հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին արտաքին քաղաքական իրադարձություններին եւ այդ ֆոնին` հայաստանյան զարգացումներին: «Իրավունքը» նախեւառաջ պարոն փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ ռուս-թուրքական լարվածության համատեքստում ՌԴ Պետդուման օրինագիծ է մշակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար.

–Սա Ռուսաստանի Պետդումայի գործն է: Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի: Այսօր դեռեւս 4 պետություն է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այնպես որ, տեսնենք, թե ինչպիսին կլինեն զարգացումները:
– Ըստ Ձեզ, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ինչպիսի՞ անդրադարձ կունենա Հայաստանի վրա:
– Այս խնդիրը մի կողմից վերաբերում է մեր դաշնակցին, մյուս կողմից` անմիջական հարեւանին: Դրա համար, բնական է, որ մենք պետք է ուշիուշով հետեւենք բոլոր զարգացումներին:
– Աշխարհաքաղաքական այս իրավիճակում որքանո՞վ եք հնարավոր համարում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն առաջիկայում, եւ ի՞նչ կարելի է ակնկալել դրանից:
– Բազմիցս հայտարարել եմ եւ նորից եմ կրկնում` ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում` եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ ամեն ինչ կամ ոչինչ մոտեցմանը: Եվ երկրորդ` չփորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում, որովհետեւ այդ անհնարին է: Բայց քանի դեռ Ադրբեջանում չի երեւում այլ մոտեցում, ես լուրջ ակնկալիքներ չունեմ: Մյուս կողմից` սա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն, նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ:
– Անդրադառնանք նաեւ օրերս Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբին. տեղի ունեցածը հանրության լայն շրջանակներում որակվում էր որպես  ահաբեկչության նախապատրաստում, ու փորձում էին այն ասոցացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
– Միջազգային ահաբեկչությունը լրիվ ուրիշ բան է եւ, ցավոք սրտի, մենք դրա ականատեսն ենք: Ահաբեկչությունն այն է, ինչ տեղի ունեցավ Փարիզում, ռուսական ինքնաթիռի հետ: Հետեւաբար պետք չէ դրանք նույնացնել:
– Այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգը որքանո՞վ է այսօր սպառնում Հայաստանին:
– Ահաբեկչության վտանգն ամբողջ աշխարհին է սպառնում: Մենք պետք է ճիշտ տարբերակենք, որովհետեւ կան ահաբեկչության տարբեր ձեւեր: Ուստի` պետք է հստակ հասկանանք` ինչի մասին ենք խոսում: Եթե խոսքը վերաբերում է միջազգային ահաբեկչությանը, ապա ցանկացած պետություն միշտ պետք է զգուշավոր լինի: Համենայնդեպս, այս պարագայում Հայաստանը հարաբերական ապահով երկիր է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162548&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան