ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԻՆ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Արխիվ 12-16
ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԻՆ 100 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Այսօր տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ասուլիս: Լրագրողի այն հարցին, թե ինչպես են տարբեր երկրների պատվիրակությունները գնահատում ռուսական ինքնաթիռի կործանումը Թուրքիայի կողմից, հանդես եկան տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներ: Մասնավորապես ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն խստագույնս դատապարտեց տեղի ունեցածը, իսկ պատգամավոր Լեբեդեւը ասաց, որ Էրդողանն ու իր ընտանիքը կապված են տեռորիզմի հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն էլ նշել է, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում որեւէ փոփոխություն չի ունեցել իր քաղաքականության մեջ: Իսկ 1,5 տարի առաջ նույն թուրքերը տեռորիստական մեթոդներով Քեսաբում կատարել են հանցագործություններ հայ ազգաբնակչության դեմ: Նա ամենայն խստությամբ դատապարտել է Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը, որը ուղղված է Թուրքիայի կողմից միջազգային տեռորիզմի աջակցությանը:
Ի դեպ պատվիրակության անդամ երկրներից Ադրբեջանը միակն է եղել , որը խուսափել է որեւէ կարծիք արտահայտել, ովքեր իրենց լռակյացությամբ, ըստ էության, աջակցեցին տեռորիզմին:
Նշենք նաեւ, որ ԱՊՀ միջխորհրդարանական նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարգեւատրվել է համագործակցության շքանշանով, որը հանձնել է տիկին Մատվիենկոն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162543&l=am/