ԱԱԾ-Ի ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ ՍՆԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷՐ ԶԲԱՂՎՈՒՄ
Արխիվ 12-16
ԱԱԾ-Ի ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ
ՍՆԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷՐ ԶԲԱՂՎՈՒՄ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբավորման անդամներից մեկը Գեւորգ Արեգ-Ջնդոյանն է: «Իրավունք»-ին հաջողվեց կապ հաստատեց նրա եղբոր կնուջ` Էլլայի հետ, ով խուսափում էր տեղի ունեցածի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ մինչ խմբի վնասազերծումը, Գեւորգի մայրը` տիկին Ժանետան, խոսել է որդու հետ, արտառոց ոչինչ չի նկատել: Գեւորգը Երեւանում ուներ վարսավիրանոց, սնկի արտադրությամբ էր զբաղվում: «Իրոք շատ լավ մարդ է, բարի: Բայց ոչինչ չեմ կարող ասել: Նա երբեւէ վատ բան չի արել»,- ասաց տիկին Էլլան:
Նրա խոսքով` իրենք գիտեին, որ Գեւորգը Երեւանում վարձով էր ապրում, բայց թե որտեղ եւ ում հետ, տեղյակ չեն եղել:
Ի դեպ, արդեն երկու օր է, որ Գեւորգի մայրը` տիկին Ժանետան Երեւանում է եւ փորձում է մանրամասներ իմանալ եւ գոնե հանդիպել որդու հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162542&l=am/