ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞ ՉԷ. ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՄՊՊՀ-ԻՑ
Արխիվ 12-16
ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞ ՉԷ. ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՄՊՊՀ-ԻՑ
Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ վստահեցրեց, որ Ամանորին ընդառաջ կվերահսկեն այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություններ` գների արհեստական աճը կանխելու համար.
«Այդ ոլորտները մշտապես գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում, եւ մենք հետեւում ու ուսումնասիրում ենք այդ ընկերությունների գնային քաղաքականությունը: Եթե չարաշահման ազդակներ են լինում, ապա հանձնաժողովը խորացնում է ուսումնասիրությունները: Իսկ մնացած ոլորտներում գնագոյացումը ազատ է, եւ գները որոշվում են առաջարկի ու պահանջարկի ազդեցության ներքո»: Միեւնույն ժամանակ, պարոն Շաբոյանի մեկնաբանությունից ստացվեց այնպես, որ եկել էր ասեր, թե իր վրա հույս չդնեն. «Բայց գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Գնային փոփոխությունները դեռեւս չեն նշանակում, որ պայմանավորված են տնտեսվարողների հակամրցակցային գործողություններով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ