Ո՞ՒՐ ԵՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԵՐԸ
Արխիվ 12-16
Ո՞ՒՐ ԵՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկարատեւ լռությունից հետո հայտարարել է, թե «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականում «դավաճանություն է եղել»: Այս մասին երեկ գործադիրի նիստից հետո հետաքրքրվեցինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ.
«Այս պահին չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը փաստեր չբերեց, սակայն շատ պարզ հայտարարել է, եւ դուք էլ ընթացքում կիմանաք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից հետո միջազգային ԶԼՄ-ներում լուրեր պտտվեցին, որ հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ վաճառել են հանդիպումը` 2 միլիոն եվրոյով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162537&l=am/