ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳԻՇԵՐԵԼ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ
Արխիվ 12-16
ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԳԻՇԵՐԵԼ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ
«Մարդը կաշկանդված չէ` գիշերելու ցանկացած վայրում: Այլ խնդիր է` արդյո՞ք գիշերելու ժամանակ նրանք կատարել են հանցագործություն, թե՞ոչ: Նախաքննությունը դա պետք է պարզի»,- հարցին, թե կա՞ տեղեկություն, թե ինչո՞ւ են խմբի անդամները գիշերել նույն տանը, ասաց ահաբեկչական խմբի ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, հավելելով, որ պետք չէ զարգացնել այդ դրվագը, որովհետև նախաքննություն է ընթանում:
Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախումբը հրեշավոր հանցագործություններ էր ծրագրել, Բաղդասարյանն արձագանքեց. «Անգամ, եթե ԱԱԾ ղեկավարը նման հայտարարություններ է արել, անմեղության կանխավարկածի առումով ես խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում մենք չունենք տարրական կուլտուրա, չէ՞ որ գնում է նախաքննություն, ոչ ոք իրավունք չունի գնահատական տալու: Ցավում եմ, որ Հայաստանում կարող են նույն մարդուն ե'ւ իջեցնել ե'ւ բարձրացնել»,- եզրափակեց փաստաբանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162533&l=am/