Ի՞ՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ
Արխիվ 12-16
Ի՞ՆՉ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ
ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Պետրոսյանը առաջարկել է Սերժ Սարգսյանին հրաժարվել սահմանադրական բարեփոխումների արկածախնդրությունից: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, ասաց, որ նման կոչ չի հնչեցնում, քանի որ հայ ժողովրդի պահանջը ուրիշ դաշտից է: «Ինձ թվում է, դա առաջին նախագահի ու պրն Սարգսյանի միջեւ հեռակա երկխոսություն է»,- ասաց քաղաքական գործիչը` ըստ էության ակնարկելով, որ չի միանում Տեր-Պետրոսյանի կոչին:
Հ.Գ. Լեւոն տեր-Պետրոսյանը, ըստ էության հնչեցրել է այնպիսի միտք, որը տեղավորվում է «Ոչ»-ի ճակատի պայքարի շրջանակներում: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես չեզոք դիրք է գրավում: Տպավորությունն այնպիսինն է, ոչ ընդդիմադիր լիդերները ներքուստ մրցակցում են` փորձելով իրենց առանցքի շուրջ համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը, ինչին ականատես ենք եղել նաեւ նախկինում:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է, որ կա մի փոքր հիասթափություն ընդդիմությունից, որի համար մեղավոր է նաեւ ընդդիմությունը: «Իրավունք»-ի դիտարկմանը, թե եթե մի կուսակցություն միասնական չէ, ինչպես է Ազատության հրապարակում դրսեւորվելու համախմբվածությունը: «Այդ միասնականությունը կարծում եմ պետք է ապահովվի, եւ դեկտեմբերի մեկից նոր իրավիճակ կստեղծվի: Իմ ներքին զգացողությունը դա է ասում»,- ասաց «Ժառանգության» նախագահը:
Տեսնես գոնե այս անգամ կիրականանա՞ պարոն Հովհաննիսյանի երազանքը եւ կռվի չի բռնվի իր ներքին ձայնի հետ, այլապես դրա համար էլ կմեղադրի իշխանություններին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162529&l=am/