8000 ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԼՈՒԾՎԻ, ՍԱԿԱՅՆ ԽՈՒԼԵՐՆ ՈՒ ԿՈՒՅՐԵՐԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵ՞Ն

Արխիվ 12-16

8000 ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԿԼՈՒԾՎԻ,

ՍԱԿԱՅՆ ԽՈՒԼԵՐՆ ՈՒ ԿՈՒՅՐԵՐԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵ՞Ն

 

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն` 2016 թ-ից ոչ պետական կամակերպություններում եւս պետք է հաշմանդամության խումբ ունեցող անձանց համար պարտադիր աշխատատեղեր ապահովվեն, ընդ որում, աշխատակիցների թվին համապատասխան մասնաբաժնով:

Պետական կազմակերպությունների համար այս պահանջը տարածվում է, եթե կազմակերպության աշխատողների թիվը 100 և ավելի է, այստեղ պահանջը 3 տոկոս է, իսկ ոչ պետական կազմակերպությունների 100 և ավելի աշխատող ունենալու դեպքում՝ 1 տոկոս: Ի դեպ, պետական կառույցներում օրենքը գործում է այս տարվա սկզբից:


2016 թ. ընթացքում առնվազն 183 և ավելի օր տվյալ աշխատատեղերը պետք է զբաղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանցով, որպեսզի տվյալ կազմակերպությունը ապահոված լինի քվոտայի պահանջը: Եթե կազմակերպությունը պահանջը չի կատարում, ապա մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը կատարում է մասհանումներ` յուրաքանչյուր աշխատատեղի հաշվով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

«Էխո» ՀԿ-ի նախագաՀ Սերյոժա Օհանջյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում  դրական է վերաբերվում օրենքին, սակայն երկու մտահոգություն ունի: Առաջին մտահոգությունն այն է, որ ոչ բոլոր կառույցներ են մատչելի հաշմանդամների համար: Երկրորդ` ոչ բոլոր հաշմանդամներն են, որոնք ստացել են բավարար կրթություն եւ համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Իսկ դրա  հիմնական պատճառն այն է, որ ներառական կրթության համակարգը  դեռ լիարժեք չի գործում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանն էլ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով «Էխո» ՀԿ-ի նախագահի  մտահոգություններին` աշխատաշուկայի պահանջներին բավարարելուն, պատշաճ կրթություն ստանալուն,  կառույցների անմատչելիությանը, ասաց, որ  մեկ տասնյակից ավելի  զբաղվածության աջակցության ծրագրեր են իրականացվում, որոնց հիմնական շահառուն  հաշմանդամներն են: «Այդ ծրագրերից մեկը ուսուցում ու վերապատրաստում է  պետական բյուջեի աջակցությամբ. 3-6 ամսվա ընթացքում ստանալ մասնագիտություն: Ունենք  եւս մեկ ծրագիր` հաշմանդամի աշխատատեղի հարմարեցում: Եթե  գործատուն համաձայնի հաշմանդամություն ունեցող անձին, օրինակ, շարժողական խնդիրներով հաշմանդամին  աշխատանքի  վերցնի, ապա պետական ծրագիրը նախատեսում է մինչեւ 500.000 դրամ աջակցություն գործատուին:  Եթե հաշմանդամություն ունեցող անձն ունի ուղեկցողի կարիք, եւ դա ամրագրված է նրա վերականգնողական անհատական ծրագրում, զբաղվածության  պետական ծրագրի շրջանակներում աշխատանք սկզբնական փուլում` վեց ամիս տեւողությամբ, հատուցվում է ուղեկցողի ծախսերը»,- ասաց  պրն Ավետիսյանը:

Վարչության պետի  խոսքով` հաջորդ տարի ներդրվում է եւս երկու ծրագիր հաշմանդամների  զբաղվածության խնդիրը լուծելու համար: Պետական բյուջեի հաջորդ տարվա ծրագրում ներառված են ժամանակավոր եւ կայուն զբաղվածության ծրագրեր, որոնք  հիմնականում գյուղական  բնակավայրերում են ներդրվելու:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւս դրական է վերաբերվում այս օրենքին եւ գործատուների համար վտանգներ, ռիսկեր չի տեսնում: Ավելին` հենց իրենց առաջարկով է սահմանվել, որ 100 եւ ավելի աշխատակից ունեցող  մասնավոր կազմակերպությունները պետք է աշխատանքի ընդունեն քաղաքացիներին:

Եթե Հայաստանում անգամ հաշմանդամություն չունեցողներ են դժվարությամբ աշխատանք գտնում, այս օրենքով հաշմանդների զբաղվածության հարցն ինչպես է լուծվելու, քանի հաշմանդամ ապահոված կլինի աշխատանքով: Գործատուների միության նախագահի  տեղեկացմամբ  Հայաստանում կա մոտ  միջին եւ մանր 8000 ընկերություն, հետեւաբար 8000 հաշմանդամի զբաղվածության խնդիր է լուծվում:

Կարծիք կա, որ վերոնշյալ օրենքո կարող են աշխատանք գտնել միայն հենաշարժողական խնդիրներով քաղաքացիները, մինչդեռ, օրինակ, խուլերին, կույրերին հազիվ թե աշխատանքի ընդունեն: ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանում գործում էին արտադրամասեր, որտեղ աշխատում էին խուլերը, կույրերը, սակայն անկախացման տարիներին փակվեցին նաեւ արտադրամասերը: Գագիկ Մակարյանն ընդունում է մտահոգությունը, սակայն կարծում է` դա ժամանակի խնդիր է. «Մենք հիմա ԵՄ-ի հետ մի ծրագիր ենք սկսելու` Հայաստանում հիմնելու   հավաքման արտադրություն: Հոլանդիայի, Դանիայի փորձը ուսումնասիրելով` կարող ենք  Հայաստանում նման կազմակերպություններ հիմնել, որտեղ մարդիկ, օրինակ, վարդակներ հավաքել»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




 

 

https://iravunk.com/sim/?p=162523&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան