Կդադարեցվի Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ ավիահաղորդակցությունը
Արխիվ 12-16
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌԴ-Ի ՄԻՋԵՎ
ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ Վնուկովո օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վիտալի Վանցեւը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ թուրքական շուկան կփակվի ռուս ավիաընկերությունների համար արդեն եկող շաբաթ, փոխանցում է Gazeta-ն:
«Երկուշաբթի մենք հաստատել ենք 2016թ. նոր նպատակային ցուցանիշները եւ սկսել ենք կազմել բյուջեն: Դեռեւս չենք էլ փորձում վերանայել ցուցանիշները: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Չնայած վստահ եմ, որ ոչ մի դրական տեղաշարժ չի լինի, եւ թուրքական շուկան ամենայն հավանականությամբ կփակվի: Ուղղակի հնարավոր է քաղաքական իրավիճակից ելնելով, դա այդքան շուտ տեղի չունենա»,- ասել է Վանցեւը:
https://iravunk.com/sim/?p=162521&l=am/